Իտալական ակումբը խաղացողին գնահատում է 30 մլն եվրո:
Իտալացի գործակալ Էռնեստո Բրոնցետին, ով ներկայացնում է իտալական «Ուդինեզեի» շահերը, եղել է «Բեռնաբեուի» գրասենյակում, որ առաջարկի Ալեքսիս Սանչեսի ծառայությունները, ում անունը վերջերս շատ հաճախակի են կապում այս կամ այն ակումբի հետ:Նա «Ռեալին» ներկայացրել է այն գինը, որի դիմաց իտալացիները պատրաստ են վաճառել խաղացողին, այն է` 30 մլն եվրո: «Ռեալի» ներկայացուցիչները ներկա են եղել հանդիպմանը ու ոչ մի կտրուկ արձագանք չեն արել:
«Ինտերը», «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենթուսը» նույնպես հետաքրքրվում են խաղացողի ծառայություններով, ով առաջիկա ամսվա ընթացքում կլինի հավաքականի կազմում Կոպա Ամերիկայի շրջանակներում:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: