Նրա սև փոքր աչքերի մեջ պարզություն էր նկատվում իր ապագայի մասին ամեն հարցի պատասխանելու ժամանակ: Արձակուրդի մեկնելուց մի քանի ժամ առաջ Կոենտրաոն AS-ի լրագրողի հետ երկար զրույց է ունեցել ու խոսել է իր Մադրիդ հավանական տեղափոխության մասին:
Մրցաշրջանը երկա՞ր էր:
Ոչ այնքան: Ինձ համար մրցաշրջանը լավ դասավորվեց: Շատ բանի հասա: Ամենադժվարը մրցաշրջանի վերջնամասն էր, քանի որ ես կաշվիցս դուրս էի գալիս, որ ապացուցեմ, որ արժանի եմ կյանքումս ավելի մեծ քայլ կատարել, այս դեպքում` տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: Այդ թիմից բարձր ոչ մի բան չկա:
Ինչպե՞ս են անցել վերջին օրերը:
Ես պայքարում էի Պորտուգալիայի հավաքկանի կազմում տեղ գտնելու համար: Բայց ով տեսել է խաղը, կարող է ասել, որ ես մի փոքր ինքս ինձ նման չէի:
Միգուցե դա հուզմունքի՞ց էր:
Ես ինչ որ հատուկ բան եմ զգում ներսումս, որը ինձ այդ պահին խանգարեց: Բայց սա նորմալ է!
Ինչպիսի՞ն է Ռոնալդուի հետ քո համագործակցությունը թիմում:
Վերջին խաղը ցույց տվեց, որ մենք կարող ենք շատ լավ համագործակցել: Ես որոշ լարվածություն էի զգում «Բենֆիկայի» խաղացող լինելու ժամանակ, բայց ես հիմա տեղափոխվում եմ Մադրիդ: Ես մի քիչ մտահոգված էի: Բայց հեշտ չէ խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին: «Բենֆիկայում» ես խաղացել եմ շատ լավ խաղացողների կողքին, իսկ հիմա Մադրիդում եմ խաղալու լավագույնների կողքին: Ես շատ բան կսովորեմ ու երկու-երեք տարի անց լրիվ ուրիշ խաղացող կլինեմ:
Դու լավ հարաբերությունների մեջ ես Դի Մարիայի հետ: Հիշու՞մ ես, ինչքան գոլային փոխանցումներ եք միասին կատարել «Բենֆիկայի կազմում»:
Ստույգ չեմ կարող ասել, բայց դրանք շատ էին: Ինչպես ես արդեն իսկ ասել եմ, խաղալու եմ լավագույնների կողքին: Հիմա ես խաղալու եմ Ռոնալդուի հետ... Ուֆֆֆ... ուղղակի հրաշալի կլինի:
Ի՞նչ հիշողություններ ես ունենում, երբ վերադառնում ես Վիլա դո Կոնդե, որտեղ ծնվել ու մեծացել ես:
Ես ունեցել եմ դժվար, բայց երջանիկ մանկություն:
Ինչու՞ դժվար:
Տնտեսական առումով: Մենք շատ աղքատ էինք, նույնիսկ ուտելու հաց չունեինք: Ես ծնողներիս պես աշխատասեր եմ եղել ու 13 տարեկանում սկսել եմ աշխատել, քանի որ կյանքը հեշտ չէր: Բայց ես միշտ երջանիկ եմ եղել: Ւնձանից երջանիկ մարդ չկար: Ես փող չունեի, բայց ունեի այնքան ազատություն, որքան որ չուներ ոչ մի այլ երեխա:
Ճի՞շտ է, որ եղել ես շատ չարաճճի երեխա:
Այո... Ես միշտ ուզել եմ ինքնուրույն լինել: Ես միշտ ուզում էի ամեն ինչում առաջինը լինել:
Ի՞նչ աշխատանք ես կատարել:
Ներկարար եմ եղել:
Ինչպիսի՞ ներկեր ես օգտագործել:
Իրականում ես չեմ ամաչում կատարածս աշխատանքի համար, ընդհակառակը, հպարտանում եմ: Ասում եմ սա հպարտությամբ: 13 տարեկանում ես արդեն մտածում էի, թե ինչպես պահպանեմ գոյությունս ու միգուցե հենց այդ պատճառով եմ հիմա այսքան բանի հասել:
Նկարագրիր ինքդ քեզ:
Ես ամեն խաղին դուրս եմ գալիս, մտածելով, որ այն վերջինն է կյանքումս: Կարծում եմ, հենց դրա համար երկրպագուները ինձ սիրում են: Ես երախտապարտ եմ Աստծուն այն ամենի համար, ինչի հասել եմ: Ժամանակին ես մինչև ժամը 7-ը աշխատում էի, իսկ հետ խաղում ֆուտբոլ, իսկ հիմա մոտ եմ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Ի՞նչ ես գնել առաջին աշխատավարձով:
Ոչ մի հատուկ բան: Այդ փողը անհրաժեշտ էր սնունդ գնելու համար:
Առաջին խոշոր նվերը, որ արել ես ծնողներիդ, ի՞նչ է եղել:
Դա արել եմ վերջերս. գնել եմ կոստյումներ: Նրանք ասում են, որ իրենց համար ամենամեծ նվերը ես եմ: Ես սովորել եմ համեստ լինել:
Ինչո՞վ է զբաղվել քո հայրը:
Նա ձկնորս է եղել: Երբ 12 տարեկան էի, նա մեկնեց Կանադա գործի բերումով ու մնաց այնտեղ 6 ամիս: Մենք նրան քիչ էինք տեսնում: Մայրս էլ աշխատում էր պահածոների գործարանում:
Ինչու՞ նրանց հետ չգնացիր, երբ նրանք արտագաղթեցին Ֆրանսիա:
Ես 14 տարեկան էի: Ուզում էի գնալ: Բայց ծնողներս թույլ չտվեցին ու ասացին, որ պետք է շարունակեմ ֆուտբոլը, քանի որ հնարավոր է մի բանի հասնեմ: Միասին մենք որոշում կայացրեցինք, ու հիմա տեսեք, թե ինչի եմ հասել: Կյանքիս այդ շրջանը ինձ համար շատ դժվար էր:
Ո՞րն է եղել ֆուտբոլում քո համար ամենավատ պահը:
Երբ ես գնացի «Սարագոսա»: Մարսելինյո Գարսիա Տորալը իմ համար ոչ մի լավ բան չարեց: Եթե նրանք ասեին, որ իմ խաղը նրանց դուր չի գալիս, ես կհասկանայի, բայց նրանք հանկարծ սկսեցին ասել, թե գիշերները հաճախում եմ ակումբներ ու նման բաներ, ինչը ֆուտբոլի հետ կապ չունի:
Այլ աստղեր նույնպես հաճախում են գիշերային ակումբներ:
Բայց ես այդքան շատ չէի գնում: Ես ժամանակ առ ժամանակ էի գնում, երբեք չէի ձերբակալվել, օրինակելի քաղաքացի էի, ու այն չէի, ինչ ներկայացնում էին ինձ: Մյուս կողմից սա ինձ համար լավ փորձ էր:
Ինչու՞:
Քանի որ արդեն գիտեմ, որ ֆուտբոլում այսօր կա հաջողության մի քանի ֆակտոր: Ես հիմա ավելի ուժեղ եմ ու լավ պատրաստված:
Ինչու՞ հենց Մադրիդ:
Հիմա միակ բանը, որ ինձ ճնշում է, «Բենֆիկայի» հետ ունեցած պայմանագիրս է, իսկ Մադրիդում ես կլինեմ լավագույն մարզչի ու լավագույն խաղացողների կողքին: Այնտեղ ես ճնշում շատ ավելի քիչ կզգամ, քանի որ կխաղամ լավագույնների կողքին:
Նկարագրիր քեզ որպես ֆուտբոլիստ:
Ես արագ եմ, համարձակ, շատ եմ տեղաշարժվում: Չգիտեմ, դժվար է խոսել ինքդ քո մասին: Ես մի խաղացող եմ, ով շատ բան է տալիս խաղադաշտում, իսկ հիմա մարզիչները սիրում են այդ տիպի խաղացողներին:
Ի՞նչ բացսաական կողմեր ունես:
Ոչ մի: Կատակում եմ...
Ո՞վ է եղել ֆուտբոլում քո համար ամենակարևոր մարդը:
«Բենֆիկայի» մարզիչ Խորխե Խեսուսը: Նա ֆանտաստիկ մարդ է, ով ինձ շատ է օգնել: Նրա հետ ավելի լավն եմ դարձել:
Նա՞ է քեզ առաջարկել դառնալ եզրային պաշտպան:
Դե ես դրանից առաջ էլ էի լավ պաշտպանվում: Պարզ է, որ ժամանակի հետ կարող ես սովորել ավելի լավ պաշտպանվել: Հարձակվելու դեպքում մի քիչ ուրիշ է:
Մոուրինյոն հասկացնել տվեց, որ դու կարող ես խաղալ երկու եզրերում էլ:
«Բենֆիկան» ավելի փակ ֆուտբոլ էր խաղում, որ այնքան բաց, որքան որ «Ռեալը», բայց եթե Մոուրինյոն ասել է... Նա լավագույն մարզիչն է, քանի որ տարբերվում է բոլորից: Եթե նա ասել է, որ կարող եմ խաղալ երկու եզրերում էլ, ուրեմն նա վստահ է իմ ուժերի վրա ու գիտի, որ կարող եմ օգտակար լինել թիմին:
Ինչպե՞ս է Մոուրինյոն համոզել քեզ տեղափոխվել Մադրիդ:
Իր աշխատանքով: Բավական է նայել նրա հաղթած մրցանակների ցուցակին: Այն կհամոզի ցանկացած խաղացողի:
Տրանսֆերը նպատակը ո՞րն է:
Ինձ առաջադրանք է տրվելու օգնել թիմին: Ես, անկասկած, հույս ունեմ շատ խաղաժամանակ ստանալ: Ես կաշխատեմ թիմին օգնելու համար: Գիտեմ, որ կարող եմ: Ես ուզում եմ լինել լավագույնը: Ուզում եմ «Ռեալի» հետ շատ տիտղոսներ նվաճել, այդ թվում և Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ինչպե՞ս է վերաբերվում «Բենֆիկան» այս հարցին:
Ես ակումբի դեմ ոչ մի բան չունեմ:
Ի՞նչ փուլում է գործընթացը:
Դա Խորխե Մենդեսի գործն է: Ես լավ հարաբերություններ ունեմ ակումբի նախագահ Վիեյրայի հետ, իսկ «Բենֆիկան» հավերժ կմնա իմ սրտում: Նրանք ինձ փորձել են կանգնեցնել, բայց ես կայացրել եմ որոշումս: Շնորհակալ եմ «Բենֆիկային», բայց «Բենֆիկան» էլ իր հերթին պետք է ինձանից շնորհակալ լինի:
Արդեն որոշվա՞ծ է, որ հեռանում ես:
Արդեն ասեցի, որ սա Խորխե Մենդեսի գործն է, ես ինքս ուզում եմ գնալ, ուզում եմ գնալ «Ռեալ»:
Վստա՞հ ես, որ հենց Մադրիդն է քո տեղը:
Ես այս ամենը ասում եմ միայն այն պատճառով, որ մեծ ճնշում եմ զգում: Տեսեք. ես շատ լավ դրության մեջ եմ ու ամեն ինչ ասում եմ ի սրտե: Ես գիտեմ, որ շատ այլ ակումբներ են հետաքրքրվում ինձանով, բայց սիրտս հուշում է, որ պետք է գնամ Մադրիդ: Ես ինքս ինձ ասում եմ.«Ահա սա է քեզ պետք Ֆաբիո, ու դու դրան կհասնես»:
Ո՞ր թիմին ես երկրպագել փոքր ժամանակ:
«Ռեալին»:
Հավատս չի գալիս: Դու Մադրիդի՞ստ ես:
Ես միշտ համակրել եմ այդ թիմին, միշտ երազել եմ կրել նրա մարզաշապիկը:
Որո՞նք են «Ռեալի» վերաբերյալ քո ամենահին հիշողությունները:
Հատկապես լավ եմ հիշում այն օրը, երբ Ֆիգուն տեղափոխվեց «Ռեալ»: Միշտ ուզել եմ նրան նման լինել: Թիմը հաղթեց ՉԼ-ն, հետո թիմ եկան Զիդանը, Ռոնալդոն: Ես ամեն ինչ անում էի, որ ժամանակին հասնեմ տուն ու դիտեմ այդ թիմի խաղը, պատմության մեջ լավագույն թիմի խաղը:
Ֆիգուին անձամբ ճանաչու՞մ ես:
Ոչ, ոչ... Եթե դու ուզում ես լինել լավագույնը, պետք է խաղաս Մադրիդում:
Անցած ամառ դու մոտ էիր «Բավարիա» տեղափոխվելուն:
Ինչպես արդեն նշեցի, հետևել եմ սրտիս հրահանգներին: Անցած ամառ մնացի, քանի որ սիրտս այդպես ուզեց: Ես միշտ ազնիվ եմ եղել: Հիմա մտածում եմ միայն «Ռեալի» մասին ու պետք է գնամ այնտեղ:
Քեզ դուր գալի՞ս է Մոուրինյոյի «Ռեալի» խաղը:
«Բարսային» հաղթելը այդքան էլ դժվար չէ: Մոուրինյոյի կառուցած թիմը նրանց հետ պայքարեց մինչև վերջ, առաջնությունում զիջեց ընդաենը 4 միավոր, հաղթեց արքայական գավաթը նրանց հետ խաղում ու հավասարի պես պայքարեց նրանց հետ: Եվ այդ ամենը մեկ տարում!!! Այդքան քիչ ժամանակում «Ռեալը» արեց այնքան բան, որ մոտեցավ «Բարսային»:
Ի՞նչ երազանքներ ունես:
Պարզապես ուզում եմ վայելել խաղը: Հիմա իմ կյանքի մեծագույն նպատակը մոտ է իրագործվելուն: Ես պարզապես չեմ լինի «Ռեալի» խաղացող, այլ շանս կստանամ մասնակցել ֆուտբոլային այդ շոուին, վայելել խաղը, վայելել այն պահերը, որոնց արժանի եմ: Իմ նպատակը ոչ միայն «Ռեալ» տեղափոխվելն է, այլ նաև այնտեղ նվաճումների հասնելը:
Դու ավելի լավ կհամագործակցես Կառվալյուի, Պեպեի ու Ռոնալդուի հետ:
Բոլորի հետ էլ ես լավ կհամագործակցեմ, բայց կարող եմ ազնվորեն ասել, որ կան որոշ մարդիկ, որոնք իմ համար ավելի թանկ են, որոնցից է Ռոնալդուն: Նա ֆանտաստիկ մարդ է: Նա իսկապես շատ բանի է ընդունակ: Նա արժանի է ամեն ինչի:
Դու շա՞տ ես տանը ֆուտբոլ դիտում:
Ես շատ խաղեր եմ դիտում: Երբ ես ծանոթացա ապագա կնոջս հետ, նա ֆուտբոլից անգամ գաղափար չուներ, իսկ հիմա չկա մի ֆուտբոլային տերմին, որ նա չգիտենա: Այդ աստիճանի սիրում եմ ֆուտբոլը:
Ո՞վ է կնոջդ սիրելի խաղացողը:
Ինչ է, կատակու՞մ ես: Իհարկե ես եմ նրա համար լավագույնը: (Ծիծաղում է):
Ի՞նչ կարծիք ունի նա Մադրիդի մասին:
Նա ուրախ է իմ հետ այդ հրաշալի քաղաք տեղափոխվելու ու այնտեղ ապրելու հնարավորության համար: Ես հպարտ եմ, որ նրա հետ կմեկնեմ այնտեղ:
Ի՞նչ նշանակություն ունեցավ քո համար աղջկադ ծնունդը:
Դա մոտ մեկ տարի առաջ էր. նա փոխեց իմ կյանքը: Ես ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեցի, ավելի հասունացա:
Տակաշորեր փոխու՞մ ես:
Իհարկե: (Ծիծաղում է): Ես անում եմ ամեն հնարավոր բան տանը, որ նրա հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնեմ: Վիտորիա անունը «Բենֆիկայի» անվան պես չի նշանակում արծիվ, բայց ինձ այս անունը միշտ դուր է եկել:
Բացի ֆուտբոլից ի՞նչ նախասիրություններ ունես: Կարծես թե հետաքրքրվում ես սերֆինգով:
Էլ մի սկսիր (ծիծաղում է): Ես գնում եմ աշխատանքի, աշխատանքից` տուն: Ընկերներս շատ են ասում.«Ֆաբիո, գոնե մեկ մեկ տանից դուրս արի»: Բայց հիմա ես արձակուրդ եմ գնում ու կվայելեմ հանգիստս:
Ի՞նչ ես պլանավորում անել արձակուրդների ժամանակ:
Փորձելու եմ նախ լավ հանգստանալ ու գլխիցս հանել աշխատանքի մասին մտքերը: Բայց հեշտ չի լինի հանգստանալ, քանի որ մի քայլ է ինձ բաժանում երազանքիս իրականացումից, ինչի համար պետք է լինել համբերատար ու մոտենալ գործին պրոֆեսիոնալիզմով: Իմ համար այլ բան նշանակություն չունի հիմա:
Ավելացնենք նաև այն,որ Բենֆիկան այս հարցազրույցի հրատարակումից հետո պատրաստվում է բողոք ներկայացնել Ռեալի և Կոնտրանոյի դեմ: Բանն այն է, որ Ռալը Կոենտրանոյի հետ իրավունք չուներ բանակցություներ վարել առանց ակումբին տեղյակ պահելու: Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության խաղացողի՝ հետ կարելի է բանակցել միայն , ակումբի համաձայնությամբ, կամ երբ նրա պայմանագրի ավարտին մնացել է 6 ամիս կամ ավելի քիչ, իսկ Կոենտրանոն Բենֆիկայի հետ ունի պայմանագիր մինչև 2016 հունիսի 30-ը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: