2011/12 մրցաշրջանին պատրաստվելու համար «Ռեալը» կրկին անգամ կօգտագործի Կալիֆորնիական համալսարանի մարզաբազան:
Թիմը այնտեղ կլինի հուլիսի 11-24-ը ընկած ժամանակահատվածում: 13 օրվա ընթացքում «Ռեալը» ընկերական հանդիպումներ կունենա «Լոս Անջելես Գելակսիի» հետ, որի կազմում խաղում է նախկին մադրիդիստ Դևիդ Բեքհեմը, Սան Դիեգոյում կմրցի մեքսիկական «Չիվաս Գվադալախարա» թիմի դեմ ու «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ Ֆիլադելֆիայում: Խաղերը կկայանան համապատասխանաբար հուլիսի 16-ին, 20-ին ու 23-ին: Հուլիսի 31-ին թիմը կմեկնի Չինաստան, որտեղ ընկերական խաղեր կունենա «Հուանժու Էվերգրանդեի» ու «Տյանժին Տեդայի» դեմ համապատասխանաբար օգոստոսի 3-ին ու 6-ին: Նախքան Լոս Անջելես մեկնելը հուլիսի 11-ին թիմը բուժզննում կանցնի Մադրիդում, իսկ արդեն ԱՄՆ-ում թիմը կհանգրվանի Կալիֆորնիական համալսարանի (UCLA) բազայում: Համալսարանը զբաղեցնում է 170 հեկտար տարածք ու ունի 173 շինություն, ներառյալ երկու ֆուտբոլային դաշտ, բեյսբոլի խաղադաշտ, բասկետբոլային արենա ու մարզասրահ: Հենց այստեղ է թիմը նախապատրաստվելու առաջին ընկերական խաղերին, որոնցից առաջինը տեղի «Լոս Անջելես Գելակսիի» դեմ է:
Հուլիսի 20-ին առաջին անգամ «Ռեալը» կայցելի Սան Դիեգո, որ մրցի մեքսիկական «Չիվաս Գվադալախարա» թիմի դեմ: Խաղը կկայանա 71.294 հանդիսական տեղավորող «Քուալկոմ Ստեդիում» մարզադաշտում:
ԱՄՆ-ում վերջին խաղը կկայանա Ֆիլադելֆիայում «Ֆիլադելֆիա Յունիոն» թիմի դեմ «Լինկոլն Ֆայնենշլ» մարզադաշտում: Մարզադաշտը 7 տարի է, ինչ կառուցվել է, ու հանդիսանում է Ազգային ֆուտբոլային (ռեգբի) լիգայի` NFL մասնակից «Ֆիլադելֆիա Իգլս» թիմի տնային մարզադաշտը:
«Ռեալը» Չինաստանում արդեն եղել է 2003 և 2005 թվականներին ու այս տարի նորից վերադառնում է ասիական մայրցամաք, որ անցկացնի ընկերական խաղեր: Առաջին խաղը կկայանա Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Հուանժու Էվերգրանդեի» դեմ օգոստոսի 3-ին «Տիանհե» մարզադաշտում:
3 օր անց «Ուոտեր Դրոպ Օլիմպիկ Ստեդիում» մարզադաշտում «Ռեալի» մրցակիցը կլինի առաջնության արծաթե մեդալակիր «Տյանժին Տեդա» թիմը:
Լ.Ա. Մեմորիոալ Կոլիզեում
Քուալկոմ Ստեդիում
Լինկոլն Ֆայնենշլ
Տիանհե Ստեդիում
Ուոտեր Դրոպ Օլիմպիկ Ստեդիում
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: