2011/06/11

ԿԱՍԻԼՅԱՍ.«ԵՐԲ ՏԵՍՆՈւՄ ԵՄ ԱՇԽԱՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐՆԵՐԸ, ՄԱՐՄԻՆՍ ՓՇԱՔԱՂՎՈՒՄ Է»`




Իկեր Կասիլյասը հրավիրված էր Մեքսիկա երեխաների ֆուտբոլի սեմինարներին մասնակցելու համար:
Դա տեղի ունեցավ մի քանի օր առաջ` առաջին տարելիցի կապակցությամբ, երբ «Ռեալի» ավագը Իսպանիայի հավաքականի կազմում գլխավերևում պահեց Հարավային Աֆրիկայում նվաճած աշխարհի գավաթը:


 «Televisa»-ին տված այս հարցազրույցում Իկերը վերհիշեց այդ փառավոր պահերը, ասեց, որ իր հոգին է ներդրել այդ հաղթանակների մեջ:

Աշխարհի առաջնությունում հաղթելը Իսպանիայի պատմության մեջ կարևորագույն ձեռքբերումն էր: Կասիլյասը, որպես ավագ, շատ ինտենսիվ պահեր է ունեցել: «Ունեմ մեծ հիշողություններ, որոնք վաստակել ենք երկար տարիների տառապանքով: Դա մի մեծ զարմանք է, ուրախություն, գոհունակություն, հպարտություն, որ տեսնում աշխարհի գավաթի խաղարկության նկարնեը, որոնցից և մարմինս փշաքաղվում է», - ասել է Կասիլյասը: 
«Տասներկու տարվա կարիերայիս ընթացքում եղել են բազմաթիվ պահեր` և´ վատ, և´ լավ: Ինչպես և 2002 թվականին, երբ նվաճեցինք եվրոպական 9-րդ գավաթը: Այդ պահերին ես ինձ զգում էի ինչպես իշխան»,- նշել է դարպասապահը, որի համար հոգեպես ուժեղ լինելը անչապ կարևոր է, ինչպես և բոլոր ֆուտբոլիստների համար: «Գլխավորը հոգեպես ուժեղ լինելն է, ինչը յուրաքանչյուր ոք պետք է ունենա»,- ավարտել է Կասիլյասը: 

Կասիլյասը մեկնաբանեց նաև իր մրցակիցների խաղը, մասնավորապես` թե ինչ է զգում, երբ իր դիմաց մի հոյակապ խաղացող է, ինչպես Մեսսին: «Սա մեծ մտահոգություն է, քանի որ նա շատ տաղանդավոր խաղացող է: Միշտ էլ հաճելի է նրա հետ խաղալը: Ես կնախընտրեի տասը ֆուտբոլիստների, որոնք իմ առջև լինեն տասը մետր հեռավորության վրա, քան հինգ նրա պես ֆուտբոլիստների: Ուստի ավելի հեշտ կլիներ կասեցնել գրոհը»,- ասել է Կասիլյասը:














Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև