Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման ներքաշվել է ոստիկանական հետաքննության մեջ' անչափահաս երեխայներ նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործությունների հետ կապված:
14-ամյա աղջկա ընտանիքը դիմել է տեղի իրավապահ մարմիններին, երբ նրա ֆեյսբուքի էջում հայտնաբերել են Karim Benze անունով օգտագործողի հետ զրույցը:Աղջկա բարեկամները համոզված են, որ այդ «նիք»-ը պատկանում է «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային: Օգտագործողը պատմել է «Ռեալի» մասին, ինչպես նաև' Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզում անցկացրած հանգստի մասին, որտեղ էլ բնակվում է դեռահասը: Հայտնի է, որ 23-ամյա խաղացողը 2009-ի դեկտեմբերին եղել է այդ կղզում և նշել է իր ծննդյան տարեդարձը: Բավականին ազատ բովանդակությամբ խոսակցությանը կցված են եղել նաև տղամարդու սեռական օրգաններ պատկերող լուսանկարներ, հաղորդում է The Sun-ը:
Անձամբ ֆուտբոլիստը հերքում է տարածված տեղեկատվությունը և հայտնել է, որ այդ ամենը հակերի ձեռքի գործն է, ով կարողացել է կոտրել սոցիալական ցանցի իր էջը: Այնուամենայնիվ, Ռեյունիոնի ոստիկանները շարունակում են հետաքննությունը, նրանց աջակցում են նաև ինտերնետի հետ աշխատանքի մասնագետներ: Իսկ ուրբաթ օրը ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է այն բջջային հեռախոսը, որից ուղարկվել են պոռնոլուսանկարները, իսկ սարքը պատկանում է «Ռեալի» աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ Բենզեման մի անգամ արդեն հայտնվել էր սեքս-սկանդալի կենտրոնում, անցած տարի: Նրան և ֆրանկ Ռիբերին մեղադրում էին մարոկացի անչափաս մարմնավաճառի հետ կապ ունենալու մեջ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: