Բրազիլական <Սանթոսի> ֆուտբոլիստ Նեյմարը վստահեցնում է, որ իրեն բոլորովին դուր չի գալիս նետվել խոտածածկին ու դերասանություն անել, ինչում երբեմն մեղադրում են իրեն»:
Ռոնալդոն Նեյմարին համարում է Բրազիլիայի հավաքականում իր հետևորդը, միգուցե «Ռեալի» կազմում նույնպես: Բայց «Սանթոսի» հարձակվողը TV Globo-ի հաղորդումներից մեկին ժամանակ նշել է, որ հեշտ չի լինի լրացնել այն տեղը, որ թողել է «Էլ ֆենոմենոն»: «Դեռևս աճելու շատ տեղ ունեմ: Ռոնալդոյի տեղը զբաղեցնելը բոլորովին հեշտ բան չէ: Նա աստղ է, հանճար, կուռք բոլորի համար»,-նշել է Նեյմարը:
Ինչ վերաբերում է իր խաղին, բրազիլացին վստահեցրեց, որ իրեն բոլորովին դուր չի գալիս նետվել խոտածածկին ու դերասանություն անել, ինչում երբեմն մեղադրում են իրեն. «Ես իմ նախաձեռնությամբ չեմ նետվում խոտածածկին, այլ, ընդհակառակը, փորձում եմ հնարավորինս շատ մնալ ոտքի վրա: Ընկնում եմ ուժերի տարբերության պատճառով, քանի որ հաճախ պաշտպանները ֆիզիկապես ավելի ուժեղ են լինում հարձակվողներից: Կարծում եմ իմ դեպքում ցանկացած պաշտպան ավելի ուժեղ է, քան ես:
Նեյմարը նաև հայտնեց, որ սեպտեմբերին հայր է դառնալու. «Նորությունն իմանալուց հետո մի փոքր վախ զգացի, բայց հիմա շատ երջանիկ եմ: Դա մեծ անակնկալ էր ամբողջ ընտանիքի համար. բոլորս անչափ ուրախ ենք: Նրան շատ եմ սիրելու և սովորեցնելու եմ ֆուտբոլ խաղալ»,-խոստովանեց բրազիլացին: Նեյմարը հայտնեց նաև, որ կցանականար իր որդուն Մատեո անվանել: «Ես կցանականայի Մատեո անունը տալ նրան, բայց դեռ պետք է նրա մայրիկի հետ խոսեմ և տեսնեմ` դուր կգա նրան այս անունը, թե ոչ»:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: