Ինչպես տեղեկացնում է -ան Մադրիդի «Ռեալը» Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու հույսեր է կապում:
Թիմի հարձակվողական գիծը ուժեղացնելու համար «Ուդինեզեի» հարձակվողը «արքայական» ակումբի երրորդ նշանակետն է` Ագուերոյից ու Նեյմարից հետո: Ինչպես նշում է AS-ը, անցած ուրբաթ օրը հանդիպել են «Ռեալի» ու իտալական ակումբի ներկայացուցիչները` Խոսե Անխել Սանչեսն ու Կիկե Պինան, և քննարկել են Սանչեսի տրանսֆերի պայմանները և երկու ակումբների առաջարկած գնային տարբերակները:
Ալեքսիս Սանչեսի համար պահանջվող գումարը կազմում է 45 մլն. եվրո, սակայն «Ռեալը» չէր ծրագրել այդքան գումար ծախսել նրա համար, այդ իսկ պատճառով «արքայական» ակումբը մտադիր է իր ֆուտբոլիստներից մեկին ներառել այս գործարքի մեջ` նվազեցնելու համար Սանչեսի տրանսֆերի գինը: Ներկայիս դրությամբ չիլիացուն գնելու «Ռեալի» գլխավոր մրցակիցը «Մանչեստր Սիթին» է, որը նույնիսկ 35 մլն. եվրո է առաջարկել «Ուդինեզեին»: Իսկ «Բարսելոնը» «դուրս է մնացել» Սանչեսի համար պայքարից, քանի որ ի վիճակի չէր այդքան գումար վճարել, չնայած նախնական համաձայնության էր եկել ֆուտբոլիստի հետ:
Իր հերթին «Ուդինեզեի» նախագահ Ջամպաուլո Պոզոն մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Սանչեսի համար ստույգ առաջարկ չի ստացել. «Սա՞նչեսը: Ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացվել նրա համար: Բայց նշեմ, որ Ալեքսիսին գնելու համար 35 մլն.-ը բավական չէ: Արդեն հերքել ենք նման տարբերակները, ուստի պետք է ավելի շատ գումար առաջարկեն»,-հայտարարել է իտալական ակումբի նախագահը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: