Իտալական հանրահայտ թերթերը հաղորդում են, որ «Ռոմայի» նոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել արգենտինացի հարձակվողին, սակայն նրանց առաջին նպատակը կլինի ձեռք բերել Բոյան Կրկիչին:
Մադրիդի «Ռեալը» դեռ շարունակում է հետաքրքրվել Նեյմարի և Ագուերոյի ծառայություններով: Ըստ իտալական թերթերի, եթե կայանա այս երկու ֆուտբոլիստների գործարքը, ապա թիմից կարող են հեռանալ մի քանի ֆուտբոլիստներ: Մեկը` Իգուաինը, ով կարող է լքել «արքայական ակումբը», եթե վերջինիս հաջողվի գնել Նեյմարի և Ագուերոյի տրանսֆերները: Իգուաինը կարող է տեղափոխվել «Ռոմա», ըստ Corriere Dello Sport-ի: Իտալական մարզական թերթը հաղորդում է, որ Լուիս Էնրիկեն, ով նոր է նշանակվել «Ռոմայի» գլխավոր մարզիչ, ցանկանում է իր թիմի կազմում տեսնել արգենտինացի Գոնսալո Իգուաինին և Բոյան կրկիչին: Նրանք առաջինը կփորձեն ձեռք բերել Բոյանին: Երեկ Բոյանի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը ցանկանում է տեղափոխվել «Ռոմա»: Հիշեցնենք, որ Իգուաինի ծառայություններով է հետաքրքրված նաև Թուրինի «Յուվենթուսը»: Վերջին խոսակցությունների համաձայն, երեկ «Յուվենթուսը» նոր առաջարկություն է արել Մադրիդի «Ռեալին»: Արդյունքում «արքայական ակումբը» «Յուվենթուսին» կհանձնի Լասին ու մեկ այլ խաղացողի (իտալացիները ուզում են Իգուաինին), փոխարենը կստանա Մելոյին ու ևս 25 մլն եվրո: Լասսը այսօր հայտարարել է, որ եթե տեղափոխվի մեկ այլ ակումբ, ապա կպահանջի, որ տարեկան ստանա 4.5մլն եվրո աշխատավարձ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: