Մարսելոն կցանկանար անձամբ շնորհակալություն հայտնել Մոուրինյոն, այն բանի համար, որ գլխավոր մարզիչը պաշտպանել էր նրան Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսի մեղադրանքներից:
Վերջինս վստահ է, որ Մարսելոն շոտլանդացիների դեմ խաղում կազմ ու պատրաստ է եղել, սակայն հրաժարվել է խաղալ, պատճառաբանելով, թե վնասվածք ունի: Մադրիդի եզրային խաղացողին այդ հարցում աջակցել է Մոուրինյոն, և ասել է, որ Մարսելոյի վնասվածքը իրոք լուրջ էր, դրա հետևանքով նա բաց թողեց որոշ հանդիպումներ: Բժշկական հետազոտությունները հաստատել են նրա վնասվածքը և անհիմն է նրան մեղադրելը:
Հիմա Մարսելոն հանգստանում է, այդ իսկ պատճառով նա Մոուրինյոյի հետ հեռախոսով է զրուցել: Պորտուգալացին իր հերթին նշել է, որ սա ամենաչնչինն էր, ինչ կարող էր անել ինքը: Ըստ նրա, Մենեզեսը միայն վիրավորում է խաղացողին, այլ նաև կասկածում է ակումբի վրա:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: