Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն, ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը ցանկանում են տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ծախսել շուրջ 150 միլիոն եվրո:
Լեոնարդոյի համաձայնությունը ստանալուց հետո, ով, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՊՍԺ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ակումբի ղեկավարները ցանկանում են գլխավոր մարզչի պաշտոնին տեսնել Կառլո Անչելոտտիին, ինչպես նաև թիմ հրավիրել հանրահայտ Կակային:
Իր հերթին, L'Equipe-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակների մեջ են մտնում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բորիելոն, Մենեզը (երկուսն էլ՝ Ռոմա), Գանսոն (Սանթոս) և Սամուել Էտո'Օն (Ինտեր):
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի բաժնետոմսերի 70%-ը ձեռք է բերվել Քաթարի գահաժառանգի հիմնադրած ընկերության կողմից:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: