Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջեւ հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը ցուցադրվելու է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հեռուստաէկրանով:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղը դիտելու եւ հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու նպատակով այդ օրը ժամը 19.30-ից մինչեւ 22.00-ն դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
1.Մաշտոցի պողոտայի` Մոսկովյան փողոցից մինչեւ Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում
1.Մաշտոցի պողոտայի` Մոսկովյան փողոցից մինչեւ Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում
2.Սայաթ-Նովայի պողոտայի` Բայրոնի փողոցից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած հատվածում (շարժման դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ):
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: