2011/06/03

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՆՈՒՆԵՐԸ~





Զիդանը, Ֆիգուն, Ռեդոնդոն, Սանտիլանան, Մաքայը, Ռումինեգեն և Էլբերը արդեն հաստատել են իրենց ներկայությունը կիրակնօրյա բարեգործական խաղին:
 Այս բարեգործական հանդիպումը տեղի կունենա Հունիսի 5-ին: Միմյանց հետ են մրցելու Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» վետերանները: Հանդիպումը տեղի է ունենալու մեզ քաջ ծանոթ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Արդեն հայտնի է այս հանդիպման նպատակը: Այս հանդիպման միակ նպատակն է օգնել Աֆրիկական դպրոցներին: «Ռեալից» Զիդանը, Ֆիգուն, Ռեդոնդոն, Սանտիլանան, «Բավարիայից» Մաքայը, Ռումինեգեն, Էբլերը արդեն հաստատել են, որ ներկա են գտնվելու բարեգործական խաղին: 
Այդ հանդիպմանը կմասնակցեն երկու կողմերի լավագույն աստղերը: Մենք արդեն Ձեզ տեղեկացրել էինք, որ վաճառվել է 65.000 տոմս, բայց արդեն ևս 2000 տոմս վաճառվեց:





Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև