Ցուցակում ամենաթանկ խաղացողները Կական ու Լասն են:
«Ռեալը» պետք է խաղացողներ վաճառի, որ թիմի կազմը չանցնի թույլատրելի 27-ից, բացի այդ անհրաժեշտ է գումար հավաքել: Կան 7 խաղացողներ, որ կարող են հեռանալ, որոնցից 5-ը գումարի դիմաց կվաճառվեն: Ամենահավանական հեռացողներն են Կական (40 մլն եվրո), Լասը (20 մլն եվրո), Գագոն (12 մլն եվրո), Գարայը (10 մլն եվրո) ու Պեդրո Լեոնը (8 մլն եվրո):
Ակումբի նպատակը առաջին հերթին մոտ 90 մլն եվրո վաստակելն է, ինչը անհամեմատ ավելի է, քան նախորդ տարում տրանսֆերներից վաստակած գումարը, այն է 21.5 մլն եվրո, որը ստացվել էր Ռոդրիգո Մորենոյի (6 մլն եվրո), Մարկոս Ալոնսոյի (2,5 մլն), Ռաֆաել Վան դեր Վարտի (10 մլն եվրո) վաճառքից, ինչպես նաև Սոլդադոյի «Վալենսիա» տեղափոխվելուց թիմի ստացած տոկոսները (3 մլն եվրո): Մնացած խաղացողները հեռացել են կամ վարձակալության, կամ անվճար:
Բայց այս տարի ինչպես երբեք դժվար կլինի հարմար գնորդ գտնել: Ակումբները, բացառությամբ որոշ դեպքերի, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, չեն ցանկանում ահռելի աշխատավարձեր վճարել խաղացողներին: Նույնիսկ Աբրամովիչի «Չելսին» է հիմա զգուշորեն վերաբերվում աշխատավարձերին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: