Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական գրել է «Աստվածային պարգև» երգը:
Սան Պաուլոյի լրատվամիջոցները հայտնում են, որ Կական որպես կոմպոզիտոր ու մի քանի երգերում բեկ-վոկալիստ է հանդես գալու այս նոր ալբոմում:
Կարոլինայի ալբոմը կրոնական երաժշտությունների հիման վրա ստեղծված ալբոմ է, որը լույս կտեսնի հուլիս ամսին: Ալբոմում խոսվում է Աստվածային պարգևների մասին: Կարոլինան, որը նոր է սկսել իր կարիերան այս ասպարեզում տասներկու երգերից մի քանիսի հեղինակն է, իսկ մնացածը գրվել են Կակայի և հայտնի «Universa» ընկերության կողմից:
Վերջում նշենք, որ «Ռեալի» կիսապաշտպանը չի մասնակցելու իր ազգային հավաքականի խաղերին «Ամերիկայի գավաթում», որը տեղի կունենա հուլիսի 1-ից 24-ը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: