2011/06/05

ԽԵԴԻՐԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԼՔԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ`


Երեկ մենք որոշեցին, որ Սամի Խեդիրան և Սիմոն Ռոլֆեսը չեն մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին, և մենք չենք ցանկանում ռիսկի դիմել,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Սիմոն Ռոլֆեսը և Սամի Խեդիրան վնասվածքների պատճառով լքել են Գերմանիայի հավաքականը, և չեն մասնակցի հաջորդ հանդիպմանը, որտեղ հավաքականը կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ:Հիշեցնենք, որ դա Եվրո 2012-ի ընտրական փուլի պատասխան հանդիպումներն են:

Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովը ասել է, որ Լեվիս Հոլտբին, ով հանդես է գալիս «Մայնց 05-ում», և Ռուդի Սեբաստիանը, ով հանդես է գալիս «Հոֆենհայում» փոխարինելու են երկու վնասվածք ստացած ֆուտբոլիստներին:Գերմանիան Ա խմբի առաջատարն է:Վեց հանդիպումներից վաստակել է 18 միավոր, իսկ Ադրբեջանի հավաքականը նույնքան խաղերից վաստակել է 3 միավոր:

«Երեկ կեսօրից հետո մենք որոշեցնիք, որ հավաքականի երկու կիսապաշտպաններ` Սամի Խեդիրան և Սիմոն Ռոլֆեսը չեն մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին:Մենք ամեն ինչ արեցինք, որ նրանք մասնակցեն Ավստրիայի դեմ հանդիպմանը, որից հետո էլ նրանց վնասվածքը կարծես թե լրջացավ:Բժիշկների հետ խորհրդակցելուց հետո պարզ դարձավ, որ նրանք չեն կարող օգնել հավաքականին, և մենք ռիսկի չդիմեցինք»,- ասել է Լյովը:


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վնասվածք ստացավ Copa Del Rey-ի եզրափակիչ հանդիպման ժամանակ:Նա բաց թողեց վեց շաբաթ:Խեդիրան ցանկություն էր հայտնել խաղալ ընտրական փուլի հանդիպումներին:Նա դաշտ է դուրս եկել միայն Ավստրիայի դեմ խաղում, որը ավարտվեց 2:1 հաշվով ի օգուտ Գերմանիայի հավաքականի:Գերմանիայի հավաքականը վեց խաղերում տոնել է վեց հաղթանակ: Այսպիսի արդյունք ունի նաև Հոլանդիայի հավաքականը:

Ինչ վերաբերվում է Սիմոն Ռոլֆեսին, ապա կասեի, որ նրա վնասվածքը այնքան էլ լուրջ չէ:Նա ցավերը զգացել է նախքան հանդիպման մեկնարկը:Բժիշկների տեղեկացմամբ, եթե նա շարունակի խաղադաշտ դուրս գալ կարող է վատացնել վիճակը:Մենք նրան նույնպես հանգիստ տվեցինք, որպեսզի շուտ ապաքինվի,- ասել է Լյովը:

Լեվիս Հոլտբին և Ռուդի Սեբաստիան


Վնասվածք ստացած ֆուտբոլիստներին կփոխարինեն երիտասարդ Լեվիս Հոլտբինը և Ռուդի Սեբաստիանը:

Հոլտբինը հանդես է գալիս գերմանական «Մայնց 05-ում»:Վարձավճարով հանդես է եկել «Շալկե 04-ում»:Ռուդի Սեբաստիանը հանդես է գալիս գերմանական մեկ այլ ակումբում«Հոֆենհայում»:Այդ ակումբում նա խաղացել է որպես կիսապաշտպան:

Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են:Մենք վստահում ենք այդ երկու երիտասարդ կիսապաշտպաններին:Վերջին տարիներին Ադրբեջանի հետ խաղերում մենք կարողացել ենք շատ գոլեր խփել,- եզրափակել է Լյովը:





Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև