Կասիլիասը պատասխանել է մի քանի հարցի....
Դուք կարո՞ղ եք հաղթել ներկայիս «Բարսային»:
Այո մենք կարող ենք և արդեն հաղթել ենք մեկ անգամ:
Իսպանիայում անընդհատ խոսվում է այդ թեմայով.
Այո դա ճիշտ է, դուք պետք է տեսնեք, թե ինչ է կատարվում ամեն խաղից առաջ: Անցաց մրցաշրջանում մենք ձախողեցինք մեր առաջին հանդիպումը «Բարսայի» հետ և պարտվեցինք ցավալի 5-0 հաշվով: Բայց հետո մենք կարողացանք ռևանշի հասնել գավաթի եզրափակչում, և մեզ չհերիքեց մի փոքր բախտ, որպեսզի առավելության հասնեինք Չ/Լ-ում: Բայց մեր նպատակները կարող են իրականանալ գալիք մրցաշրջանում և ժամանակն է արդեն ցույց տալ, որ «Ռեալն» էլ կարող է հաղթել եվրոգավաթներում:
Դուք ունե՞ք ընտրության հնարավորություն, և ընտրու՞մ եք, թե ինչպես խաղալ «Բարսայի» դեմ:
Յուրաքանչյուր մարդ ով հետևել է վերջին 4 տարվա իսպանական լա լիգաներին, կարող է վստահ ասել, որ «Բարսելոնան» ուներ ահռելի առավելություն և ինքն էր թելադրում կանոնները: Եվ, եթե հիշում եք, 2008-ին Գերմանիայի դեմ խաղում Բարսայից կար ընդամենը 3 ֆուտբոլսիտ՝ Պույոլ, Խավի և Ինյեստա, և «Ռեալից»` ես ու Ռամոսը: Իսկ հիմա ահռելի է «Բառսայի» առավելությունը և Իսպանիայի հավաքականում նույնպես նրանք մեծ մասն են կազում:
Ինչպե՞ս էիք գնահատում ձեր աշխատանքը Մանուել Պելեգրինիի հետ:
Բոլորը անարդար վարվեցին Պելեգրինիի հետ, հատկապես լրագրողները: Պելեգրինին հիանալի աշխատեց «Վիլյառեալում», եկավ «Ռեալ» և ձախողվեց, բայց ոչ միայն նա, մենք բոլորս, «Ալկորոնի» հետ հանդիպումն էլ գագաթնակետն էր:
Դուք որպես թիմի ավագ լավ հարաբերությունների մե՞ջ էիք Պելեգրինիի հետ:
Այո, մեր մեջ ամեն ինչ լավ էր, հիմա նույնպես մենք կապի մեջ ենք, ես հաջողություն եմ մաղթում նրան «Մալագայում»:
Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Ես մտածում եմ, որ նրանք երկուսնեն` Լիոնել Մեսսին և Կրիստիանու Ռոնալդուն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: