Անցած շաբաթ Ռեալ Մադրիդի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպում ունեցավ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ և նրանց հետ քնարկեց ներկայիս ՝իրենց վարած տրանսֆերային քաղաքականությունը:
Վերջնական որոշումը հետևյալն էր՝ակումբը այլևս չի կատարի ոչ մի գնում կամ ֆուտբոլիստի փոխանակում մինջև չվաճառի կամ վարձավճարով չտա 3-4 ֆուտբոլիստների: Այս քայլը նրանց հնարավորություն կտա թիմում տեղ ազատել նոր գնված ֆուտբոլիստների համար:Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռեալը արդեն Բորուսիայից 10մլն. եվրոյով գնել է Նուրի Շահինին , Համիդ Ալտինթոփին՝ Բավարիայից, որպես ազատ ֆուտբոլիստ, Խոսե Կալյեխոյին 5 մլն. Եվրոյով Էսպանյոլից ,ինչպես նաև թիմ են վերադառցել Ռոյստոն Դրենտեն և Դավիթ Մաթեոսը ,չհաշված դարպասապահ Թոմաս Մեխիասին, որը համարվում է կաստիլիայի խաղացող: :Այս պարագայում Ժոզե Մոուրինյուի տրաադրության տակ արդեն կա 27 ֆուտբոլիստ ,այն ինչ պաշտոնապես թույլատրելի քանակը 28 ֆուտբոլիստն է:
Մոուրինյոն այժմ գտնվում է Մադրիդում և կմնա այնտեղ մինջև իր երեխաները կգնան ամառային արձակուրդների :
3-4 խաղացողների հեռացումը թույլ կտա ձեռք բերել Կոնետրանոյին, ինչը կարող է ճակատագրական լինի Լասսի համար: Ամենայն հավանականությամբ նաև ընտրություն տեղի կունենա Նեյմարի ու Ագուերոյի տրանսֆերների միջև:Բացի այդ Մուրինյուն ցանկանում է թիմում տեսնել հիմանական 23 ֆուտբոլիստների: Այս ամենը հաշվի առնելով թիմում այս պահին կա հիմնական կազմի 5 ֆուտբոլիստ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: