Բրազիլիացի երիտասարդ ֆուտբոլիստը իսպանական AS պարբերականին տրված հարզացրույցում խոսել է իր ապագայի մասին:
Ի՞նչ ես զգում Լիբերտադորեսի գավաթի պատասխան եզրափակչից առաջ:
Ես շատ ուրախ եմ: Ներկա պահին ես ապրում եմ ոչ միայն իմ, այլ նաև «Սանտոսի» երկրպագուների համար: Պայքարը առաջնությունում շատ երկար էր: Եվ մենք հիմա հասել ենք եզրափակիչ, ուր 90 րոպեների ընթացքում կարող է պատահել ամեն-ինչ: Սա մեծ օր է, և ես ամեն ինչ կանեմ, որ այս խաղի ժամանակ ինձ դրսևորեմ լավագույն կողմերով:
Դուք 19 տարեկանում Ձեզ համարու՞մ եք Ձեր երկրի լավագույն ֆուտբոլիստ:
Ես հանգիստ մարդ եմ: Ես ոչ մի խնդիր չունեմ այս առումով: Ինձ նույնիսկ դուր է գալիս այն փաստը, որ ինձ սպասում են: Ես ֆուտբոլիստ եմ և անում եմ ամեն բան ինչ ինձ դուր է գալիս: Անհնար է առավել ուրախ լինել:
Բացի ֆուտբոլ խաղալուց, ուրիշ ինչո՞վ զբաղվելն է Ձեզ դուր գալիս:
Շատ ազատ ժամանակ չեմ ունենում, իսկ եթե ունենում եմ, սիրում եմ խաղալ վիդեոխաղեր իմ ընկերների և ընտանիքիս անդամների հետ: Ես սովորական մարդ եմ:
Ի՞նչ եք կարծում, եկե՞լ է ժամանակը դեպի Եվրոպա մեծ քայլ կատարելու համար:
Ես պայմանագիր ունեմ «Սանտոսի» հետ և ուրախ եմ այստեղ: Ես ուրախ եմ իմ երկրում, ինձ դուր է գալիս այստեղ ֆուտբոլ խաղալը: Իմ ընտանիքն էլ է իրեն ապահով զգում:
Դուք այդ ամենը ի սրտե՞ ասացիք:
Իրականում, հիմա իմ մտքերը միայն կապված են Լիբերտադորեսի գավաթում հաղթանակ տոնելու հետ: Եվ ես հաստատում եմ, որ ինձ այստեղ լավ եմ զգում, քանի որ իմ թիմի երկրպագուների ուրախությունը իմ ուրախությունն էլ է:
Իսկ ե՞րբ կգա Եվրոպա տեղափոխվելու ժամանակը:
Թե ապագայում ինչ կլինի ինձ հետ, հայտնի է միայն Աստծուն: Դա կարող է լինել վաղը, երկու կամ հինգ տարի անց: Դա ոչ ոքի հայտնի չէ, միայն Աստված գիտի:
Եվրոպայում ո՞ր ակումբներն են Ձեզ դուր գալիս:
«Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»:
Ռոբինյոն համարվում է Ձեր կուռքը, ի՞նչ հիշողություններ ունեք նրա հետ կապված:
Երբ նա հայտնվեց «Սանտոսում», ես դեռ ինը կամ տաս տարեկան էի և կարող եմ ասել, որ ամենավառ հիշողությունները կապված են 2002 թվականի հետ, երբ «Սանտոսը» չեմպիոնի տիտղոս նվաճեց: Ես ամեն խաղից հետո կանգնում էի մարզադաշտի դռների առջև և սպասում թիմի ավտոբուսին: Երբ նա շարժվում էր, ես սկսում էի վազել նրա հետևից:
Իսկ ի՞նչ էիք զգում նրա հետ մի թիմում խաղալուց:
Աննկարագրելի զգացումներ ունեի, քանի որ խաղում էի իմ կուռքի հետ: Մենք միշտ շփվում էինք միմիանց հետ, հաճախ միասին կատակում էինք: Դա հիանալի զգացումներ էին, և ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այդ օրերի համար:
Ի՞նչ է նա պատմել իր եվրոպական կարիերայի մասին և Ձեզ երբևէ ասե՞լ է, որ Դուք էլ եք պատրաստ տեղափոխվել Եվրոպա:
Նա բարձր գնահատական է տվել այդ ամենին:
Իսկ բացի Ռոբինյոյից ո՞վ է քեզ համար կուռք հանդիսանում
Ֆենոմենոն` Ռոնալդոն:
Քեզ համար ո՞վ է լավագույնը. Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն:
Երկուսն էլ լավագույներն են, բայց Մեսսին ներկայումս աշխարհում համար մեկն է: Չնայած Կրիշտիանուն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Իսպանիայում շատ մարդիկ կան, որ չեն տեսել, թե դու ինչպես ես խաղում, ինչպե՞ս կներկայացնես քո խաղը:
Իմ գլխավոր ուժը դրիբլինգն է...Չգիտեմ ուրիշ ինչ ասեմ:
Պելեն ասել է, որ իրեն հիանալի էր զգում, երբ խաղում էր հարձակվողական գոտում, իսկ դուք ո՞ր դիրքում եք Ձեզ ավելի լավ զգում:
Ամբողջ խաղադաշտում!
Իսկ եթե լուրջ...
Ես լուրջ եմ ասում: Առանց կատակի ես ցանկանում եմ խաղալ միշտ ամեն տեղ:
Պելեն «Սանտոսի» հետ հաղթեց առաջնությունում, նվաճեց Լիբերտադորեսի գավաթը, իսկ ո՞րն է Ձեր երազանքը:
Ես չգիտեմ, երևի ցանկանում եմ հաղթել ԱԱ-ում և ցանկանում եմ հաղթել աշխարհի լավագույն առաջնություններում:
Չե՞ք վախենում Եվրոպա տեղափոխվելուց
Ոչ, ես ոչինչից չեմ վախենում:
Փորձու՞մ եք սովորել Իսպանարեն:
Իսպանարեն` ոչ, բայց Անգլերեն` այո: Ինչպես տեսնում եք փոքր-ինչ հասկանում եմ Իսպաներեն (Ծիծաղում է):
Մի՞թե Ձեզ համար ՉԼ-ում խաղալը երազանք է...
Այո: Դա երազանք է բոլոր ֆուտբոլիստների համար: ՉԼ-ն հետաքրքիր մրցաշար է, և ես հույս ունեմ ապագայում հաղթել այն:
Իսկ ինչու՞ չտեղափոխվեցիք «Չելսի»:
Քանի որ այդ ժամանակ չէի մտածում Բրազիլիան լքելու մասին:
Ի՞նչ եք կարծում, չէի՞ք ցանկանա տեղափոխվել Եվրոպա. ուր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են:
Պելեն էր լավագույնը, բայց նա ողջ կարիերայի ընթացքում հանդես եկավ Բրազիլիայում. Այնպես որ...
Պելեն ձեզ խորհուրդ տվե՞լ է մնալ ակումբում:
Նա ինձ հետ շատ է խոսում, բայց ոչ այդ թեմաներով:
Իսկ ի՞նչ է ասում Ֆենոմենոն
Ես նրա հետ էլ եմ շատ խոսում, քանի որ նա հիմա ինձ շատ է օգնում իր խորհուրդներով:
Բայց նա ասել է, որ Ձեզ ցանկանում է տեսնել «Ռեալ Մադրիդում»:
Իրո՞ք, նա այդպիսի բա՞ն է ասել (Ծիծաղում է): Ուրեմն նրա հետ կխոսեմ և կփորձեմ նոր բաներ իմանալ:
Եկեք մեր հարցազրույցը ավարտենք այսպիսի հարցով. եթե ստպիված լինեիք ընտրել «Ռեալի» և «Բարսայի» միջև, ու՞մ նախապատվություն կտայիք:
Ձեր լրագրողը ինձ ասաց, որ մենք ավարտում ենք հարցազրույցը (Խուսափելով պատասխանից, ծիծաղելով ավարտում է Նեյմարը):
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: