2011/05/29

ՎԱԼՏԵՐ ԴԻ ՍԱԼՎՈ.«ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼ 38 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»


«Ռեալի» ֆիտնես-մարզիչ Վալտեր Դի Սալվոն հայտարարել է, որ ակումբի լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն կկարողանա մինչև 38տարեկան գերազանց խաղ ցուցադրել, ինչը արեց նրա նախկին թիմակից Ռայան Գիգզը: Ռոնալդուն գերազանց մրցաշրջան անցկացրեց և կարողացավ գերազանցել Լա Լիգայի ռեկորդը, որը մինչ այդ պատկանում էր Ուգո Սանչեսին: Նա այս մրցաշրջանում խփել է 40գոլ, իսկ Ուգո Սանչեսը` 38գոլ: Սակայն, 26-ամյա ֆուտբոլիստը կարողացավ նվաճել Copa Del Rey-ը, բայց նրան, ինչպես և իր թիմակիցներին, չհաջողվեց նվաճել Լա Լիգայի և ՉԼ-ի բարձունքը: Դի Սալվոն, ով իսպանական հսկային միացավ «Ման.Յունայթեդից» 2003թ.-ին, նույնպես շատ գումար արժեցավ թիմի համար, ինչպես և Ռոնալդուն, ով տեղափոխվեց «Սանտիագո Բեռնաբեու» 2009թ.-ին: «Դժվար է ասել, թե որքան կխաղա Ռոնալդուն, բայց ես կարծում եմ, որ նա պետք է իր ֆուտբոլային կարիերան ավարտի 38տարեկան հասակում, ինչը ամենայն հավանականությամբ կանի իր նախկին թիմակից Ռայան Գիգզը»,- ասել է Դի Սալվոն Marca-ին տված հարցազրույցի ժամանակ: Իտալացի մարզչի խոսքերով Ռոնալդուի պրոֆեսիոնալիզմի արացոլումն է այն, երբ Ռոնալդուին նա հարցրել է, թե ինչու է այդքան շատ հետևում մարմնին ու ստացել է հետևյալ պատասխանը.«ինչու՞ եմ դա ես անում. որպեսզի երկարացնեմ իմ կարիերան»: «Ես գիտեմ, որ Ռոնալդուն լավագույնն է: Նա անհատական խաղի կողմնակից է, սիրում է խաղալ ֆուտբոլ: Նա հետևում է իրեն թե´ ուտելիս, թե´ խմելիս»: Ռոնալդուն 89 խաղերում խփել է 86գոլ Մադրիդում, և նա այստեղ է եկել ընդամենը երկու տարի առաջ:


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև