Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան վստահ է, որ նա պատրաստ կլինի «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ օգնել Գերմանիայի հավաքականին: Ռեալի կիսապաշտպանը ստացել է ազդրի վնասվածք Copa Del Rey-ի ժամանակ, երբ նա թիմի հետ հաղթեց «Բարսելոնային» և նվաճեցին այս տարվա միակ գավաթը (1-0): Եվ այդ օրվանից մինչ օրս նա խաղադաշտ չի կարողանում վերադառնալ: Ֆուտբոլիստի կարծիքով նա կկարողանա խաղալ հաջորդ շաբաթվա Ավստրիայի դեմ խաղում: Սակայն այդ խաղից առաջ կա նաև ընկերական խաղ Ուրուգվայի դեմ, որի ժամանակ, սակայն, խաղացողը ռիսկի չի դիմի ու դաշտ դուրս չի գա:«Ես գրեթե ապաքինվել եմ: Վստահ եմ, որ կարող եմ դուրս գալ խաղադաշտ Ավստրիայի դեմ խաղում»,- ասել է Խեդիրան: Խեդիրան Իսպանիա գալուց ի վեր 28 անգամ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու հիանալի տպավորություն է թողել: Սամին նաև իր հավաքականի հիմնական ու կարևոր խաղացողներից ու մինչ օրս հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում Հաջորդ կիրակի Գերմանիայի հավաքականը մրցելու է նաև Ուրուգվայի ընտրանու դեմ ժամը 23:00-ին, որի հետ վերջին անգամ խաղացել է աշխարհի առաջնության ժամանակ, երբ Գերմանիան 3-2 հաշվով հաղթեց մրցակցին երրորդ տեղի համար խաղում:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: