Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհավորել է «Բարսելոնային» չորրորդ Չեմպիոնների Լիգան նվաճելու կապակցությամբ: Նրա օրինակին հետևել է Ռամոսը:Իկերն իր Facebook-ի անձնական էջում շնորհավորանքներ է հղել հավերժական մրցակցին: «Շնորհավորում եմ իմ ընկերներին` Խավիին, Պույոլին, Վիկտոր Վալդեսին, Ինյեստային, Պեդրոյին, Վիլյային և վիրավորված Բուսկեցին»,- հայտարարել է Կասիլյասը: Շնորհավորանքներին միացել է նաև Սերխիո Ռամոսը, ով իր Twetter-ի էջում գրել է.«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ շնորհավորել «Բարսելոնային», հատկապես հավաքականում իմ խաղընկերներին, ՉԼ գավաթը նվաճելու կապակցությամբ»:Հիշեցնենք, որ Copa del Rey-ի եզրափակչից հետո «Ռեալի» խծաղացողներն էլ են շնորհավորանքներ ստացել մրցակցից:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: