Ալոնսո.«Մենք պատրաստ ենք առաջիկա Կլասիկոյին»
Ռեալի կիսապաշտպան Ալոնսոն մեկնաբանել է խաղը: «Հաղթանակը մեզ նոր ուժ է հաղորդում և մենք առավել լավ պետք է շարունակենք 2012թվականը:
Կասիլիաս.«Մենք հասանք մեր նպատակին և դուրս եկանք հաջորդ փուլ»
«Հիմա պետք է չթուլանանք, շարունակենք նույն ոգով՝ ապացուցելով, որ արժանի ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորել»:
Ռամոս.«Գրանադան բարդ մրցակից էր»
Սերխիո Ռամոսը, վերականգնվելով վնասվածքից, մասնակցեց այսօրվա՝ «Ռեալ Մադրիդ»-«Գրանադա» խաղին ու գոլ խփեց: «Մենք արժանի էինք հաղթել առաջին կեսում, քանի որ վերահսկում էինք խաղն ու լավ էինք պահում գնդակը մեզ մոտ:
Մոուրինիո.«Պրագմատիկ խաղ խաղացինք»
«Լավ էինք պաշտպանվում, մրցակիցը վտանգավոր պահեր քիչ էր ունենում: Դժվարությամբ հաղթեցինք»,-խաղից հետո նշել է Մոուրինյոն:
2012/01/15
Իգուային.«Մոուրինիոն մեզ հաղթանակի է մղում»
Գոնսալո Իգուաինը խփեց «Ռեալ մադրիդի» առաջին գոլը այս երեկո կայացած «Մալյորկայի» դեմ խաղում: Նա լրագրողների հետ կիսվել է խաղի մասին իր մտքերով:
«Այն, ինչ մարզիչը ասում է մեզ հանդերձասենյակում, այնտեղ էլ մնում է: Մոուրինյոն իսկապես մղում է մեզ դեպի հաղթանակ և դա նա ցույց է տալիս խաղադաշտում: Առաջին խաղակեսից հետո մենք արեցինք ամեն ինչ` ի շնորհիվ մեզ համար այդքան վատ գրանցած առաջին խաղակեսի: Փառք Աստծո, որ մենք կարողացանք հաղթել»:
«Ես շատ ուրախ եմ գոլ խփելու և վաստակելու համար այն հաղթանակը, որը կշարունակի պահել մեզ առաջատարի դիրքում»:
«Մենք գիտեինք, որ խաղը կարող էր և բարդ լինել և որ մենք բախվելու էինք այն «Մալյորկայի» հետ, որի խաղը տարբերվում էր անցյալ տարվա խաղերից: Մենք պետք է վայելենք այս հաղթանակը և փորձենք հանգստանալ: Բավականին ժամանակ կա «Բարսելոնայի» դեմ բախմանը պատրաստվելու համար»:
Realmadrid.com
Realmadrid.am
Կալյեխոն.«Թիմը արեց ամեն ինչ երեք միավոր ձեռք բերելու համար»
Խոսե Կալյեխոնը խոսեց լրագրողների հետ Մալյորկայում կայացած հաղթանակից հետո:
«Առաջնայինը թիմային աշխատանքն է և այն փաստը, որ երեք միավոր ձեռք բերեցինք` ապահովելով մեր առաջատարի դիրքերը»:
«Մեր առաջին խաղակեսը այդքան էլ արդյունավետ չէր: Ակնհայտ էր, որ պետք էր պատասխան հարված հասցնել և վերջապես մենք կարողացանք գոլ խփել: Առաջին խաղակեսից հետո մենք փորձում էինք ավելի շատ կառավարել խաղը և ավելի կենտրոնացած էինք»:
Realmadrid.am
realmadrid.com
2012/01/14
Կազմեր և Վիճակագրություն
Banquillos - Փոխարինողներ
Equipos - Իրադարձություններ
Datos Encuentro - Խաղի վիճակագրություն
D.Competition - Առաջնության վիճակագրություն
Remates a puerta - Հարվածներ դարպասին
Corners - Անկյունայիններ
Jugadas de ataque - Գրոհներ
Intervenciones Portero - Սեյվեր
Balones Perdidios - Գնդակի խլումներ
Balones Recuperados - Կորցրած գնդակներ
Faltas Cometidas - Կանոնների խախտումներ
Victorias - Հաղթանակներ
Empates - Ոչ Ոքիներ
Derrotas - Պարտություններ
Penaltys Favorables - Իրացրած 11 մետրանոցներ
Casa - Տանը
Fuera - մրցակցի դաշտում
Nombre Completo - Լրիվ անուն
Fecha Nocimiento - Ծնն. թիվ
Lugor Nocimiento - Ծննդավայր
Altura - Հասակ
Peso - Քաշ
Tiros a puerta - հարվածներ դարպասին
Asistencias - Փոխանցումներ
T. Entre los 3 palos Հարվածներ ձողերին
Faltas Recebidas - Կանոների խախտում մրցակցի կողմից
Մոուրինիո.«Նախապատվությունը տալիս ենք Լա լիգային»
Ժոզե Մոուրինյոն խոսեց «Մալյորկայի» դեմ առաջիկա խաղի մասին ու ասաց, որ հիմա այդ խաղն է թիմի համար ամենակարևորը:
«Մենք մրցելու ենք «Մալյորկայի» դեմ առաջնությունում, այնպես որ առիթ չկա, որ խոսենք «Բարսայի» մասին: Այդ ամենը լավ է լրատվամիջոցների համար, քանի որ ավելի շատ եք վաճառում ու ավելի քիչ աշխատում, բայց ներկա պահին չեմ խոսի նրանց մասին, քանի որ հետաքրքրված չեմ դրանում»:
«Մենք նախապատվություն ենք տալիս Լա լիգային: «Մալյորկայի» դեմ խաղը շատ կարևոր է, այն հիմա ամենակարևորն խաղն է: Խաղարկվելու է երեք միավոր, որոնք մենք պետք է վաստակենք, պետք է վաստակենք այնքան շատ միավոր, որքան հնարավոր է, որպեսզի խուսափենք այն բանից, որ մեր մոտակա հետապնդողը հասնի մեզ: Մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որ հաղթենք: Անցած տարի մենք միավորներ կորցրեցինք, ու հիմա էլ այդ ռիսկը կա: Նրանք զգալիորեն բարելավել են, ու նրանց տրամադրվածությունը բարձր է՝ կապված գավաթի վերջին խաղում նրանց ցուցադրած գոլային հրավառության հետ: Նրանք հիմա ուժեղ են ինչպես երբեք»:
«Հուսով եմ, որ «Արքայական» գավաթի խաղերը չեն շեղում իմ խաղացողներին: Մենք խաղեր ունենք «Մալյորկայի» ու «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ, որոնք բավականին դժվար են, որպեսզի մենք մեզ թույլ չտանք կորցնել կոնցենտրացիան: Ես ամեն ինչ անելու եմ, որ դրանից խուսափեմ: Վաղվա խաղը ամենակարևորն է, ինչպես և առաջնության մյուս խաղերը: Մենք հիմա նախապատվություն ենք տալիս այդ դրան: «Արքայական» գավաթը նույնպես կարևոր մրցաշար է, որի համար մենք պետք է պայքարենք: Մենք հիմա գործող չեմպիոններն ենք, բայց լա լիգան այնքան կարևոր է, որ չենք կարևող ավելի շատ կենտրոնանալ այլ մրցաշարի վրա, որը նույնպես կարևոր են, բայց ոչ այնքան, որքան առաջնությունը»:
«Դի Մարիան չի կարող հայտավորվել, ու դեռ պետք է սպասել ու տեսնել, թե արդյոք կկարողանա վերականգնվել մյուս շաբաթվա համար: Մենք չենք պատրաստվում կազմում էական փոփոխություններ անել կամ դիմել ռոտացիայի: Մենք չպետք է լացենք Խեդիրայի վնասվածքի պատճառով կամ այն որպես արդարացում օգտագործենք: Նա կարևոր խաղացող է ու մենք շատ կզգանք նրա կարիքը, բայց ինչ եղել է, եղել է: Անցած մրցաշրջանում էլ մենք կորցրինք Իգուաինին, բայց հենց այստեղ էլ պետք է գալիս մեծ կազմը: Նրանք, ովքեր շանս կստանան, պետք է ապացուցեն, որ «Ռեալին» համապատասխանող խաղացողներ են»:
«Կառվալյուն մարզվում է առանց խնդիրների ու վնասվածքի որևէ նշույլ չկա նրա մոտ, բայց նա չի մեկնի Մալյորկա, քանի որ պետք է դեռևս մարզվի ու ձեռք բերի խաղային տոնուսը: Չեմ կարծում, որ Շահինի համար խաղաժամանակ կգտնվի: Միջմրցաշրջանը ավարտված է, ու նա շատ խաղեր չի խաղացել, այնպես որ նա պետք է շարունակի աշխատել, որ պատրաստ լինի, երբ որ ժամականը գա»:
«Մենք սկսելու ենք երկրորդ շրջափուլը նույն այն կազմով, որը կար առաջինի ժամանակ: Վստահ ենք դրանում: Մենք չենք հետաքրքրվում որևէ խաղացողի գնելով կամ վաճառելով»:
«Կրիշտիանու Ռոնալդուն կենտրոնական հարձակվող է, ու նրա արդյունավետությունը տուգանայիններից մեկ այլ թիմի խաղացողի արդյունավետության հետ համեմատելը մի բան է, որ կարող է անել ցանկացածը: Կարո՞ղ եք ինչ որ ուրիշ խաղացողի տվյալների հետ համեմատել: Մենք խոսում ենք «Ոսկե խաղակոշիկի» վերջին հաղթողի մասին! Միակ խաղացողը, ով ավելի շատ գոլեր է խփել, քան Ռոնալդուն, Էստոնիան ներկայացնող մի խաղացող է»:
Realmadrid.com
Realmadrid.am
Գվարդիոլա.«Երկրպագուների համար հետաքրքիր խաղ կլինի»
Կատալոնական ակումբի մարզիչը հետաքրքիր խաղ է ակնկալում. նա կարծում է՝ «Ռեալի» դեմ խաղը, որն անցկացվելու է Արքայական գավաթի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում, հետաքրքիր է լինելու երկրպագուների համար:
«Բարսելոնան», ընհանուր՝ 6-1 հաշվով հաղթելով «Օսասունային», դուրս եկավ Արքայական գավաթի քառորդ եզրափակիչ ու ուժերը չափելու է «սերուցքայինների» հետ: Նա խոսել է առաջիկա՝ «Ռեալի» հետ խաղի մասին, որը կայանալու է հունվարի 18-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
««Ռեալ Մադրիդը» մեծ մրցակից է: Քառորդ եզրափակիչը կլինի հուզիչ ու հրաշալի երկրպագուների համար: «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» այնպիսի թիմեր են, որոնք, անկախ նրանից, թե ում հետ են խաղում, ինչ առաջնությունում, միշտ փորձում են հաղթել»,- կատալոնական թիմի պաշտոնական կայքը մեջբերում է մարզչի խոսքերը:
Նա նաև խոսել է Լա լիգայի ներկայիս իրավիճակի մասին. «Այնպիսի իրավիճակ է, որ թվում է՝ աշխարհի վերջն է: Սակայն, մենք առաջընթաց կունենանք թե ոչ, Լա լիգայի խաղերը ապահովված են: «Ռեալ Մադրիդն» այն մրցակիցն է, որի հետ պայքարելիս ևˊ հաղթելու, ևˊ պարտվելու հնարավորություն ու հավանականություն միշտ էլ կա:
Եթե մենք առջևում լինեինք հինգ միավորով, ապա կպայքարեինք այնպես, ինչպես պայքարում ենք այն դեպքում, երբ հինգ միավորով զիջում ենք. այդպես կաներ նաև «Ռեալը»»:
Goal.com
Realmadrid.am
Ռեալի Հայտացուցակը
ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ.
Դարպասպահներ. Կասիլյաս, Ադան, Թոմաս Մեխիաս
Պաշտպաններ. Ռամոս, Մարսելո, Վարանե, Ալբիոլ, Պեպե, Կոենտրաո, Արբելոա
Կիսապաշտպաններ. Լաս, Ալոնսո, Օզիլ, Կալյեխոն, Շահին, Գրաներո, Կակա
Հարձակվողներ. Իգուաին, Ռոնալդու, Բենզեմա



Դարպասպահներ. Կասիլյաս, Ադան, Թոմաս Մեխիաս
Պաշտպաններ. Ռամոս, Մարսելո, Վարանե, Ալբիոլ, Պեպե, Կոենտրաո, Արբելոա
Կիսապաշտպաններ. Լաս, Ալոնսո, Օզիլ, Կալյեխոն, Շահին, Գրաներո, Կակա
Հարձակվողներ. Իգուաին, Ռոնալդու, Բենզեմա



2012/01/12
Մալագան կարող է գնել Գրաներոյին
Պելեգրինին ուզում է իր թիմում տեսնել Գրաներոյին, և «Ռեալին» արդեն հայտնել է այդ մասին:
«Մալագան» և Պելեգրինին մի քանի ամիս է, ինչ փորձում են համաձայնության գալ «Ռեալի» հետ և գնել Էստեբան Գրաներոյին: Թիմին ստեղծագործ ոճի կիսապաշտպան է պետք, և Գրաներոն այդ դերը զբաղեցնելու գլխավոր հավակնորդներից է: Առաջին հերթին Պելեգրինին է առաջարկել գնել նրան:
Ինչպես վստահեցնում է AS-ը, Գրաներոյի և «Մալագայի» միջև նախնական համաձայնություն կա, ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է թիմի ղեկավարության հետ:
Սովորաբար «Ռեալը» համառ է գտնվում հունվարին իր ֆուտբոլիստներին վաճառելու հարցում, բայց թվում է՝ Գրաներոյի դեպքում պատրաստ է բացառության դիմել: «Արքայական» ակումբը միշտ պատրաստ է լինում վարձավճարով թողնել Գրաներոյի վիճակում գտնվող ֆուտբոլիստներին: Այս փաստը արթնացրել է նաև «Բետիսի» հետաքրքրությունը, քանի որ այս ակումբը ֆինանսական մեծ հնարավորություններ չունի: «Մալագան» նույնպես դեմ չէ վարձավճարային տարբերակին, չնայած հույս ունի գնել ֆուտբոլիստին, եթե կարողանա ստանալ նրա ներկայիս ակումբի համաձայնությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ նույնպես հետաքրքվում էին Գրաներոյի ծառայություններով: Այս մասին խոսակցությունները ուժեղացել են միայն վերջին օրերին, և «Ռեալից» Գրաներոյի հեռանալը ավելի մոտ է թվում: Բայց կա իրողություն, որը կարող է հետաձգել Գրաներոյի հեռանալու օրը: Խեդիրան վնասվածք ստացավ վերջին խաղում, իսկ առջևում հնարավոր կլասիկոներ կան:
Եթե համեմատենք Պելեգրինիի և Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալում» անցկացրած խաղերի թիվը, ապա ստացվում է, որ 2009-10թ. Գրաներոն 31 խաղի է մասնակցել, այնինչ 2010-11թ. մրցաշրջանում՝ Մոուրինյոյի գլխավորությամբ, 19 հանդիպման է մասնակցել, իսկ այս մրցաշրջանում միայն 7 խաղի ՝ 225 րոպե խաղադաշտում:
Realmadrid.am
AS.com


































