Այժմ կփորձմ անդրադառնալ մի շատ վտանգավոր <հիվանդության>՝ ինտերնետ կախվածությանը:
Ըստ վիճակագրակն տվյալների ՝ սովորական մարդիկ ինտերնետում անցկացնում են ամսեկան 70 ժամ, ինչը նշանակում է մոտ 17 ժամ շաբաթական: Բայց այս թիվը նույնիսկ կարող է անցնել շաբաթական 45 ժամի սահմանը: Եթե իհարկե աշխատանքը կապված է ինտերնետի հետ:
Իսկ ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքր այդ նույն ժամանակը օգտագործում են ինտերնետում խաղեր խաղալու, սոցիալական կայքերից օգտվելու, տաբեր ֆորումների վրա: Հաշվի առնելով այն փաստը , որ մարդկային կյանքը բավականին կարճ է, այդ ժամանակը որը ծախսվում է ինտերնետի վրա ահռելի քանակություն է կազմում: Ինչի արդյունքում և մարդիկ կախվածություն են ձեռք բերում ինտերնետից:
Որոշակի հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ ինտերնետից կախվածությունը արդեն հասել է ՝ալկոհոլի, ծխախոտի կախվածությանը:
Իսկ ինչպե՞ս են հայտնվում ինտերնետ կախվածության առաջին նշանները:
Ինչպես յուրաքանչյուր կախվածություն , սա ևս կարելի է հայտնաբերել մի քանի հոգեբանական ախտանիշներով՝
- Դեպրեսիայի առկայություն
- Ախորժակի կորուստ
- Ներվային վիճակ(ավելի ճիշտ տարբերակ չգիտեմ:Ճ)
- Ուշադրության շեղում
- Հոգնածություն
- Ագրեսիվություն
Եթե արդեն նկատել եք այս նշանները ձեր մոտ ուրեմն ցավակցում եմ:Սակայն մի տխրեք կան եղանակներ, որով կարող եք <բուժվել> այս հիվանդությունից:
Դրա համար պետք է հետևել հետևյալ հասարակ կանոններին՝
- Գրե՛ք,թե ինչի համար եք օգտվում ինտերնետից և քանի ժամ օրական: Օրինակ՝ 4 ժամ աշխատանքի համար և ևս 3 ժամ շփվելու և այլ ինֆորմացիա ստանալու համար: Փորձեք չշեղվել այս գրաֆիկից և չծանրաբեռնել ձեզ:
- Փորձեք ինտերնետից օգտվելու ժամանակ որոշակի հանգիստ տալ ձեզ, այդ հանգստի ժամանակ կարող եք օրինակ մարզվել կամ մեկ այլ բանով զբաղվել: Սա ձեզ կօգնի վերականգնել ուժերը: Իսկ գրաֆիկը ավարտելուց հետո ուղակի անջատեք համակարգիչը և հանգստացեք:
- Մի մնացեք ինտերնետում 10 ժամ անընդհատ:
- Հետևեք ձեր պահվածքին ,այն ժամանակ երբ գտնվում եք ինտերնետում, հոգեբանակն և էմոցիոնալ փոփոխություններին: Եթե նկատել եք ,որ այլև ժամանակը չի բավարարում այլ կարևոր գործերի համար ,ապա հետևեք այն ժամանակին ,որը ծախսում եք ինտերնետի վրա:
- Եթե միայնակ չեք կարողանում հետևել ձեզ, ապա գտեք այնպիսի մարդու ով կօգնի ձեզ և կղեկավարի ձեր ժամանակը ինտերնետում: Կամ կարող եք ծրագրեր տեղադրել համակարգչի մեջ, որոնք կհիշեցնեն այդ մասին:
- Իսկ այս ամենից հետո, եթե նորից կնկատեք ,որ կախվածություն կա և կամաց-կամաց հեռանում եք մոտ մարդկանցից ,ապա ինձ մնում է ձեզ խորհորդ տալ, որ անհապաղ դիմեք հոգեբանի:
- Եվ մեկընդմիշտ հիշեք ինտերնետը՝դա որոշակի միջոց է հաջողության հասնելու համար:Այն երբեք չի կարող փոխարինել իրական կյանքին, շփումներին և այլն:Մի՛ դարձեք ինտերնետի գերին,օգտագործեք այն ճշգրիտ:
Հեղինակ ՝Հայկ Գրիգորյան:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: