2011/09/01

Շնորհավոր Սեպտեմբերի 1

Գիտելիքը ուժ է:
Հարգելի բլոգի այցելուներ նախ առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքների օրվա, կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ նոր ուսումնական տարում: 
Ահա այսպես, շնորհավորանքով որոշեցի սկսել սեպտեմբեր ամսվա՝ իմ առաջին նյութը: Նյութը իհարկե կապված է հենց այս ամսվա և ողջ ուսումնական տարվա հետ: Այս նյութով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսուհետ բլոգի նյութերը կթարմացվեն ոչ այնքան հաճախակի, որքան ամառվա ընթացքում: Դա իհարկե կապված է այն բանի հետ, որ ես ինքս ուսանող եմ և չեմ կարող այլևս ամբողջ ժամանակս տրամադրել բլոգին: Բայց սա չի նշանակում, որ բլոգը դադարեցնելու է իր նախկին աշխատանքը: Բլոգում, ինչպես առաջ այնպես էլ հիմա կտեղադրվեն օրական 10-20 նորություն:
Եվ վերջում ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիտ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նյութը ավարտում Վ.Ի.Լենինի հանրահայտ խոսքերով ,-«Սովորել, սովորել, սովորել»...

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև