Արքայական գավաթի 1/16 եզրափակչում «Պոնֆերադինայի» դեմ խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսեց լրագրողների հետ:
«Մենք չէինք ասել, որ Բարսելոնային հաղթելուց ու 6 միավոր ավել ունենալուց հետո կամ էլ պարտվելուց ու միավորների տարբերությունը կրճատվելուց հետո կկորցնենք մեր վստահությունը: Հաղթելուց հետո ավելի ուրախ ես լինում, քան պարտվելուց հետո, բայց թիմային հավասարակշռությունը կորցնելը այլ բան է: Ես այս իրավիճակի համար ոչ մեկին չեմ մեղադրի, քանի որ մենք լավագույն ցուցանիշն ենք ցուցադրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլերի պատմության մեջ, ինչպես նաև Լա լիգայում պատմության մեջ լավագույն արդյունքն ենք ցույց տվել՝ խաղալով մեկ խաղ պակաս, քան մեր մրցակիցը: Ներկա պահին հնարավոր է իրադարձությունների երեք զարգացում՝ մենք հավասար միավորներ կունենանք «Բարսայի» հետ, կգերազանցենք նրանց մեկ միավորով կամ երեք միավորով: Ես չեմ ուզում այս ամենը փոխել ինչ որ մեկի հետ»:
«Արքայական գավաթում ամեն մեկս նույն դրության մեջ ենք համեմատած Լա լիգայի հետ, որտեղ մենք առավելություն ունենք բոլոր մյուս թիմերի նկատմամբ, նույնիսկ նրանց, ովքեր մեկ խաղ ավելի են խաղացել: Գավաթի խաղարկությունում 32 թիմերն էլ ունեն գավաթը հաղթելու հավասար շանսեր: Այս մրցաշարերը տարբերվում են: Գիտեմ, որ մեր մրցակցի համար վաղվա խաղը մեծ նշանակություն կունենա, բայց մենք փորձելու ենք ցույց տալ մեր խաղը ու մրցակցին դուրս թողնել պայքարից, ինչպես արեցինք նախորդ տարի «Մուրսիայի» դեմ խաղում: Այն ժամանակ մենք լուրջ խաղ անցկացրեցինք ու առաջին խաղում ոչ-ոքի խաղացինք, քանի որ խնդիրներ ունեցանք մեր հիմնական կազմի խաղացողներից ոմանց բացակայության պատճառով: Մեր թիմի պատմությունը ականատես է եղել դեպքերի, երբ «Ռեալը» դժվարություններ է ունեցել ավելի ցածր դիվիզիոնների ներկայացուցիչների հետ, ինչպես և մյուս թիմերը լա լիգայից: «Պոնֆերադինայի» դեմ խաղը ամենայն հավանականությամբ դժվար կստացվի»:
«Ֆաբիոն խաղաց «Այաքսի» ու «Բարսայի» դեմ ու վաղը չի խաղա: Նույնը վերաբերվում է Բենզեմային ու Ալոնսոյին: Դի Մարիան որակազրկված է: Բայց մենք կունենանք Ռոնալդու ու Ռամոս և էլի խաղացողներ, որ կկարողանան խաղալ: Մենք դուրս կբերենք մի թիմ, որ ունակ կլինի ի վերջո արդյունք ապահովել ու շանս կտա ամեն ինչին վերջ դնել սեփական դաշտում, եթե ոչ լուծի դիմակայության ելքը հենց այս խաղում: Ես չեմ տեսել այն խաղացողներից շատերին, ովքեր խաղացել են շաբաթ օրը, քանի որ երեկ ու այսօր նրանք հանգստանում էինք, քանի որ բոլորն էլ մեծ աշխատանք կատարող խաղացողներ են: Իսկ բոլոր հայտավորվածները պատրաստ են խաղալ»:
«Արբելոան իրեն այնքան էլ լավ չէր զգում շաբաթ օրը, բայց պահեստայինների նստարանին էր, քանի որ գիտեր, որ կկարողանա ինձ օգնության հասնել 20-25 րոպեով, եթե դրա կարիքը զգացվեր: Նա հիմա պատրաստ չէ խաղալ, բայց հետզհետե լավանում է, ու ես հույս ունեմ, որ նա կկարողանա խաղալ նախքան ծննդյան տոները մնացած երկու խաղերից գոնե մեկում: Հույս ունեմ, որ նա լիովին կապաքինվի այն խնդիրներից, որոնք ունի Կոստա Ռիկայից վերադառնալուց հետո»:
«Վարանեն, Ալթինթոփը ու Շահինը վաղը կլինեն մեկնարկային կազմում անհրաժեշտության պատճառով: Ամեն օր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ Վարանեն առաջիկա 10 տարիների ընթացքում լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմի խաղացող: Նա հիանալի խաղացող է ու ընդամենը 18 տարեկան: Երբեմն թվում է, թե մենք մոռանում ենք, թե ինչքան հասուն է նա թե ֆուտբոլում, թե անձնական կյանքում: Մյուս երկուսը կարիք ունեն խաղալու, քանի որ վերջերս են ապաքինվել վնասվածքներից: Ամեն մի րոպեն նրանց համար նշանակություն ունի: Նրանք կխաղան»:
«Ես շատ մոտիվացված եմ՝ տեսնելով իմ անունը Միգել Մունյոսի անվան կողքին՝ որպես մի մարդ, ով 15 խաղ անընդմեջ կարողացել է հաղթանակներ տոնել: Իհարկե դա մոտիվացնում է ինձ: Մենք ՉԼ-ի առաջատարներն ենք ու Լա լիգայի առաջատարներից մեկը: Սա այնքան մեծ ու հաջողակ ակումբ է... Այն այնքան շատ տիտղոսներ ու մեծություն ունի, որ ամեն մի պարտությունը պրոբլեմ է թվում այստեղ: Բայց ես կնախընտրեի պարտվել նախորդ խաղում ու մեկ շաբաթ անց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ես այս դրությունը ոչ մեկի հետ չէի ուզենա կիսել»:
«Մարզումից առաջ ես խոսել եմ խաղացողներիս հետ միայն 5 րոպե: Ես նրանց բոլորին, ներառյալ նրանց, ովքեր առաջին անգամ կխաղան մրցաշարում, պատմել եմ այս մրցաշարում ակումբի պատմության ու այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են առաջին դիվիզիոնի թիմերը՝ մրցելով ավելի ցածր դիվիզիոնների ներկայացուցիչների հետ: Ես պարզապես ուզում էի, որ նրանք իմանային, թե ինչքան դժվար կլինի վաղվա խաղը»:
«Մեր խաղը «Սևիլիայի» դեմ նույնպես բարդ կլինի: Նոյեմբերին ու դեկտեմբերին մենք չափազանց բարդ խաղացանկ ունեինք: Մենք տանը անցկացրեցինք դերբին, կլասիկոն, այցելեցինք Վալենսիա ու Խիխոն... Այս երկու ամիսները մեր համար շատ ավելի դժվար ստացվեցին, քան մեկ այլ թիմի մոտ, բայց մեր օբյեկտիվը մնաց նույնը: Մենք կլինենք միանձնյա առաջատարներ, եթե հաղթենք Սևիլիայում, ինչը շատ լավ կլինի ներկա պահի համար: Մենք կլինենք առաջատար նույնիսկ այն դեպքում, եթե մեկ միավոր վաստակենք»:
realmadrid.com
realmadrid.am
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: