2011/12/13

Բենզեման ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ

Կարիմ Բենզեմայի համար 2011թ այսուհետ կլինի հիշարժան: Նա այս տարի կարողացավ վերջապես իր հիմնական տեղը ձեռք բերել Ռեալում և դարձավ երկրպագուների սիրելի ֆուտբոլիստներից մեկը: Ազգային հավաքականում նա արդեն համարվում է անփոխարինելի:
Եվ ահա "France Football"-ը ֆրանսիացուն ճանաչել է Ֆրանսիայի տարվա լավագույն խաղացող:
Այս մրցանակը տրվում է 1958թ-ից, իսկ քվեարկությանը մասնակցում են այն մարդիկ, ովքեր արդեն արժանացել են այս մրցանակին: Այս քվեարկությանը մասնակցել են 37 ֆուտբոլիստներ, որոնց թվում են եղել նաև լեգենդար ֆուտբոլիստներ՝ Պլատինին, Զիդանը, Կոպան, Անրին, Ժինոլան, Պապեն և այլն:
Կարիմը հաղթող է ճանաչվել ձայների մեծամասնությամբ և հավաքել է 155 միավոր, նրան հաջորդում է Աբիդալը՝ 110 միավոր, իսկ երրորդ տեղում է հայտնվել Լիոնի դարպասապահ Ուգո Լորիսը՝ 69 միավոր:
Վերջին անգամ Ռեալի ֆուտբոլիստներից այս մրցանակը ստացել է Զինեդին Զիդանը 2002թ:
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև