Մոուրինիոյի հետխաղյա հարցազրույցը...
«Uա շատ կարևոր խաղ էր և մենք կատարեցինք առաջին քայլը հաջորդ փուլ դուրս գալու համար: Բոլոր ֆուտբոլիստները լուծեցին իրենց վրա դրված խնդիրները:»
«Ալբիոլի հեռացումից հետո մրցակիցը սկսեց գրոհել և ցանկանում էր հավասրաեցնել հաշիվը: Բայց 2-րդ գնդակից հետո ամեն ինչ իր տեղը ընկավ և հնարավորություն կար խաղադաշտ դուրս բերել Խեսեին: Ամստերդամում մենք չունեցանք այդ հնարավորությունը, քանի որ վնասվածք ստացավ Արբելոան և ստիպված էինք նրան փոխարինել»:
«Խաղի ամեն մի պահը Կալյեխոնը օգտագործում է և դա ինձ դուր է գալիս: Վառանը, Ալթինթոփը և Շահինը շարունակում են լավ մարզավիճակ ձեռք բերել: Վառանը շատ լավ թափ է հավաքել և կարողանում է համագործակցել մյուս ֆուտբոլիստների հետ»:
«Պոնֆերրադինան շատ լավ խաղ ցուցադրեց և շատ համախմբավծ էր խաղում: Այսօր հիմնական կազմում էին Իգուայինը, Կական և Մարսելոն, հաջորդ հանդիպման ընթացքում խաղադաշտում կլինեն Բենզեման, Կոենտրանոն և Օզիլը»:
Realmadrid.com Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: