2011/12/14

Ադանի և Խեսեի հետխաղյա մեկնաբանությունը

Ադանը և Խեսեն հանդիպումից հետո կիսվել են իրենց տպավորություններով...
Ադան
«Մենք արդեն լավ հնարավորություն ունեքն հաջորդ փուլ դուրս գալու համար: Այսօր շատ կարևոր էր հաղթանակը, քանի որ այն մեզ նոր վստահություն կտար: Մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր ստեղծվել և մենք շնորհակալ ենք դրա համար: Մենք երջանիկ ենք, որ երկրպագուները մեր կողքին են»:
«Գիտեինք որ բարդ մրցակից է և ձգտում էինք միայն հաղթանակի հասնել: Արքայական գավաթը հաղթելը հիանալի զգացում է և մենք ամեն ինչ կանենք դա կրկնելու համար»:
Խեսե«Խաղադաշտ մտնելուց առաջ Մոուրինիոն ինձ ասեց, որ ես հանգիստ լինեմ, պայքարեմ յուրաքանչյուր գնդակի համար և խաղամ այնպես, ինչպես խաղում էի Կաստիլիայում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր ունեցա հնարավորություն խաղալու համար: Ես երջանիկ եմ, քանի որ 18 տարեկանում Ռեալի կազմում խաղալը դա երազանք է: Ես Ռեալ եմ եկել 13 տարեկանից և հիմնական կազմում խաղալը եղել է իմ երազանքը: Երբ ինձ հայտնցեին, որ ես հիմա դուրս եմ գալու խաղադաշտ, իմ մեջ նոր ադրենալին առաջացավ: Խաղից հետո ես պահեցի խաղաշապիկս, որպեսզի ինքնաթիռում խաղընկերներս թողնեն իրենց ցանկությունները»:
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև