2011/12/27

Օզիլ.«Մոուրինիոն կարծես հայր լինի ինձ համար»

«Այս մեծ մասնագետը ունի հրաշալի բնավորություն ու շատ լավ է վերբերում իր սաներին»,- ասել է Մեսութ Օզիլը գերմանական "NTVSpor" հեռուստաալիքին:
«Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը իր հայրենիքում` ասուլիսի ժամանակ գովասանքի խոսքեր է հնչեցրել իր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ, ով իր համար պայքարել էր 2010 թվականին՝ «Վերդերից» ձեռք բերելու համար:

«Մոուրինյոն նման է հոր ինձ համար: Նա մեծ մարզիչ է, հրաշալի բնավորությամբ ու շատ լավ է վերբերվում իր խաղացողներին»,- ասել է «բլանկոսների» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ "NTVSpor" ալիքին տված ասուլիսի ժամանակ:

Օզիլը նաև ցանկություններով կիսվեց Նոր Տարվա կապակցությամբ. «Ես ցանկանում եմ շատ մրցանակներ նվաճել 2012-ի ընթացքում, թե՛ Գերմանիայի հավաքականի ու թե՛ «Ռեալի» հետ: «Բարսելոնայի» հետ անհաջող հանդիպումը անցել է ու մենք շարունակում ենք երեք միավոր ավել ունենալով գլխավորել Լա Լիգայի աղյուսակը»:
AS.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև