«Ռեալն» արդեն գտնվում է «Ռամոս Սանչես Պիսխուան» մարզադաշտին հարակից հյուրանոցում, որտեղ նրանց դիմավորելու էին եկել բազմաթիվ թվով երկրպագուներ:
Այս անգամ նրանց դիմավորեցին թիմի երկրորդ դարպասապահ Անտոնիո Ադանը և Խաբի Ալոնսոն: Բոլոր երկրպագուները ոգևորված էին: Իրենց խնդրանքով Ալոնսոն և Ադանը ստորագրեցին իրենց շապիկների, գնդակների, պաստառների վրա և լուսանկարվեցին նրանց հետ:
«Մադրիդի Ռեալի» երկրպագուները ցույց տվեցին իրենց սերը թիմի ֆուտբոլիստների նկատմամբ: Երկրպագուները շատ ուրախ էին: Որոշ երկրպագուների հետ նկարվելուց և ինքնագրեր բաժանելուց հետո, ֆուտբոլիստները տեղափոխվեցին հյուրանոցի կենտրոնական մամլո սենյակ, որտեղ նույնպես նրաց սպասում էին հավատարիմ երկրպագուները:
Ալոնսոն և Ադանը նույնպես ուրախ էին: Նրանք ինքնագրեր բաժանեցին բոլոր երկրպագուներին, նկարվեցին նրանց հետ: Երկրպագուները իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին դիմավորելու էին եկել գեղեցիկ պուչիկներով և դրոշներով: Նրանց թվում կային թե՛ տարեց երկրպագուներ թե՛ փոքրիկ երկրպագուներ:
«Սա մի ուրախություն է, երբ տեսնում ես քո սիրելի թիմի ֆուտբոլիստներին և շփվում ես նրանց հետ այսքան մոտիկից»,- ասաց երկրպագուներից մեկը, ով «Սևիլիայի» դեմ պայքարում սպասում է «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակին: «Սա կլին կոշտ խաղ, բայց իմ կարծիքով մենք կհաղթենք և կգրավենք մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Վստահ եմ, որ այս տարի «Ռեալը» կդառնա Լա լիգայի չեմպիոն»,- ասաց տարեց երկրպագուներից մեկը: «Դուք իմ կուռքն եք: Ես ամեն օր Ձեր մասին եմ մտածում: Տանը միայն Ձեր ապշեցնող խաղից եմ խոսում»,- ասա 12 ամյա երկրպագուհին:




Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: