2011/12/17

Մոուրինիո.«Ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»

Ռեալի մարզիչ Ժոզե Մոուրինիոն Սևիլիայի հետ խաղից առաջ հանդիպել է լրագրողներին....

«Մենք պատրաստ ենք բարդ այս խաղին: Անցիալ ամիսը մեր համար շատ ծանր էր, ոչ մի ակումբ չէր խաղացել նման գրաֆիկով և նման բարդ մրցակիցների հետ: Մենք դեռ պետք է խաղանք Լա լիգայի ամանաբարդ թիմերից մեկի հետ և այն էլ նրանց դաշտում »:

«Այցիալ տարի մենք առաջին խաղաշրջանում հետ մնացինք առաջատարից 2 միավորով, այժմ ստեղծվել է լավ հնարավորություն առաջին տեղով այն ավարտելու համար: Այս երեք միավորից յուրաքանչյուրի կորուստը կարող է հետագայում մեզ վրա թանկ նստել»:

«Ֆուտբոլում եզրակացությունը պետք է թողնել վերջում: Ռուսաստանը յուրահատուկ երկիր է և ունի յուրահատուկ ֆուտբոլային խաղաոճ: Կարծում եմ, որ մենք լավ արդյուքն ենք ցուցաբերել և ես թիմին իր աշխատանքի համար գնահատում եմ 10 գնահատականով, քանի որ մենք այժմ Լա Լիգայի առաջին հորիզոնականում ենք և կարողացանք հաղթել Արքայական գավաթի առաջին հանդիպման ժամանակ»:

«Արբելոան հայտավորվել էր Բարսայի հետ խաղին և կարող էր խաղադաշտում հայտնվել, եթե դրա կարիքը լիներ: Ինձ դուր է գալիս, երբ պահեստային նստարանը հարուստ է խաղացողներով, որոնց կարելի է միշտ վստահել: Դի Մարիան պատրաստ է խաղին: Նա բացակայում էր երեքշաբթի օրը հարգելի պատճառներով: Այժմ Դի Մարիան թիմի հետ է»:

«Չ/լ գավաթի մասին կխոսեմ նախախաղային ասուլիսում: Այսօր տեղի ունեցավ վիճակահանությունը և մեզ բաժին հասվ ԲԿՄԱ-ն: Նրանք լավ թիմ ունեն և մեզ բարդ հանդիպումներ են սպասվելու: Իսկ ֆուտբոլիստների հավանական տեղափոխությունների մասին լուրերը բնական երևույթ են: Սակայն մենք ցանկանում ենք մրցաշրջանը ավարտել հենց այս կազմով»:
«Իր կարիեռայի լավագույն ժամանակահատվածում նա ստացավ շատ լուրջ վնասվածք, ինչի համար ես խորհապես ցավում եմ: Խոսքը Վիլիայի մասին է»:
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև