Այսօր «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղն է անցկացնելու՝ հանդիպելով Ամստերդամի «Այաքսին»: Ժոզե Մոուրինյոն խոսել է այդ խաղի մասին. «Իմ աշխատանքով ֆուտբոլիստներիս ավելի ուժեղ եմ դարձնում, նրանք էլ ինձ են ուժեղացնում իրենց աշխատանքով: Եթե մարզչի ազդեցությամբ խաղացողը չի աճում ու չի բարելավում իր խաղը, ուրեմն մարզիչը լավը չէ: Եվ ընդհակառակը, եթե ֆուտբոլիստների շնորհիվ մարզիչը չի աճում, ուրեմն լավ ֆուտբոլիստներ չեն»,- հավաստիացրել է Մոուրինյոն:
«Ռեալն» արդեն ապահովել է առաջին տեղը խմբում, բայց Մոուրինյոն վստահեցնում է, որ իրենք խաղալու են բնական ձևով, ձգտելու են հաղթել, ինչպես որ միշտ: «Մինչմրցաշրջանի ընթացքում ԱՄՆ-ի խաղերում ձգտում էինք միայն հաղթանակի, Չինաստանում ուզում էին 10 գնդակ խթել, ոչ թե 8: ՉԼ-ի հանդիպումը միշտ էլ կարևոր է: Մենք կենտրոնացած ենք ու ամեն ինչ կանենք հաղթելու համար»:
Առաջիկա խաղի մեկնարկային կազմի մասին պորտուգալացին ասաց. «Ամբողջ կազմը չեմ թվարկի: Կխաղան Բենզեման ու Իգուաինը, Ադանը: Երբ Անտոնիոն մեկնարկային կազմում է լինում, միշտ ինձ հետ տանում եմ մամլո ասուլիսի: Արդեն երեք անուն ասացի, շարունակել չեմ ուզում: Ֆուտբոլիստները սովոր են շաբաթվա մեջ երեք հանդիպում անցկացնելուն: Երեք կանտերանոներից Պաչեկոն պահեստայինների նստարանին չի լինի, իսկ Խեսեն ու Պեդրոն կհայտավորվեն: Կազմի մնացած մասը կլինեն առաջին թիմի խաղացողներ»:
Խեսեի հնարավոր նորամուտի մասին Մոուրինյոն նշեց. «Նա դեռ իր նորամուտը չի նշել թիմում, և այս հարցը մի քիչ անորոշ է: Իմ գլխավորությամբ նորամուտ են նշել մոտ 20 ֆուտբոլիստ՝թե՛ պաշտոնական, թե՛ ընկերական խաղերում: Խեսեն նույնպես նման հնարավորություն ունի: Նա պետք է շարունակի շատ աշխատել, որ ապագա ունենա այս թիմում»,-ավարտել է պորտուգալացին:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է


























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: