«Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս փորձում ենք ամեն ինչ ճիշտ անել, քանի որ շատերն են ապրում այս թիմով ու արժանի են հաղթանակների»:
Մոուրինյոյի հետ միասին «Ամստերդամ Արենա» մարզադաշտի ասուլիսի սրահ ներկայացավ նաև Անտոնիո Ադանը: Մոուրինյոն վերջինիս մեկնարկային կազմում լինելու հնարավորություն է տվել, և երիտասարդ դարպասապահը շնորհակալություն հայտնեց նրան վստահության համար. «Շատ եմ աշխատել այստեղ լինելու համար: Ուզում եմ, որ Կասիլյասի բացակայությքան դեպքում երկրպագուները նրա պակասը շատ չզգան: Պատրաստ եմ խաղին, մարզիչը վստահում է ինձ, ամեն ինչ հիանալի է ընթանում»:
«Այաքսը» Եվրոպայի ամենահայտնի ու հին ակումբներից է, և Ադանը գիտակցում է, որ այսօրվա հանդիպումը մեծ կարևորությւոն կունենա իր համար. «Սա յուրահատուկ օր է ինձ համար: Երջանիկ եմ, քանի որ իրականացավ իմ փոքրիկ երազանքներից ևս մեկը՝ մասնակցել ՉԼ-ի այսպիսի խաղի՝ նման մրցակցի դեմ ու նման մարզադաշտում: Կարևոր է, որ խաղային փորձ ձեռք բերեմ, և իհարկե, որ թիմը շարունակի իր հաղթարշավը: Վերջինը ամենակարևորն է ինձ համար»:
«Ռեալը» ձգտելու է ևս մեկ հաղթանակ տոնել, թիմը պատրաստ է ու կենտրոնացած. «Սա մեծ պատասխանատվություն է ինչպես ինձ, այնպես էլ ամբողջ թիմի համար: Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս փորձում ենք ամեն ինչ ճիշտ անել, քանի որ շատերն են ապրում այս թիմով ու նրանք արժանի են հաղթանակների»:
Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում իր նորամուտի մասին Ադանը նշեց. «Դա ավելին էր, քան պարզապես հանդիպում ինձ համար: Երկու գոլ բաց թողեցի այդ խաղում, և բնականաբար, դժգոհ էի: Այս անգամ ամեն ինչ կանեմ դարպասը անառիկ պահելու համար»:
Վերջում Ադանը նշեց, թե ովքեր են իր համար կատարյալ դարպասապահները. «Միշտ հիացել եմ գերմանացի և հոլանդացի դարպասապահներով, որոնց թվում են Կանը կամ Վան դեր Սարը, բայց լավագույն օրինակը հենց իմ կողքին է՝ Կասիլյասը, որից ամեն օր նոր բաներ եմ սովորում: Նրանից լավ ուսուցիչ չէի էլ կարող ունենալ»:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: