2011/12/14

Պերես.«Մոուրինիոն ճիշտ որոշումներ է կայացնում»

Տասնյակ մարզական լրագրողներ հավաքվել էին «Սանտիագո Բեռնաբեուին» հարակից հյուրանոց, Սուրբ Ծննդյան առթիվ ավանդական ճաշը լուսաբանելու համար:Ֆլորենտինո Պերեսը, ով «Ռեալ Մադրիդ» ակումբի գլխավոր նախագահ է շնորհավորեց բոլոր ներկաներին, այն մարդկանց, ովքեր մասնակցում են արարողությանը՝ մաղթելով առողջություն ու երջանկություն: «Վստահեցնում եմ, որ կլուծենք տնտեսական և մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»,- նշել է Պերեսը:
Նախագահը անդրադարձել է մարզական նորություններին. «Մենք անհավանական վերել ենք ապրել: Ներկայումս գտնվում ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ այսն կիսելով «Բարսելոնայի» հետ: Ռոնալդուն, ով նույնպես գտնվում է ռմբարկուական ցուցակի վերին մասում, կիսում է այդ հորիզոնականը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսի հետ: Նա վերջերս արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Մոուրինյոն արժանացավ «Լավագույն մարզիչ» տիտղոսին, իսկ ամենկարևորը, որ մենք նվաճեցինք Արքայական գավաթը: Ռոնալդուի գլխով գոլը գրվեց պատմության մեջ: Շատ կարևոր է դառնալ մի գոլի հեղինակ, որի շնորհիվ թիմը հաղթում է Արքայական գավաթը, ինչը անելը թիմի մոտ վերջին տարիներին չէր ստացվում: Պետք է նշեմ Ժոզե Մոուրինյոի մասին: Նրան «Ռեալի» մարզիչ նշանակելը իմ ամենաճիշտ որոշումն էր, որը երբևէ արել էի: Նա շատ է օգնում թիմին»- ասել է ակումբի նախագահը:
«Ես տեսնում եմ շատ հայտնի մարդկանց: Սա շատ լավ նշան է: Ուրախ եմ, որ ներկա եք այս արարողությանը: Կրկնակի անգամ ուրախ եմ, որ մնում ենք հավատարիմ «Ռեալ Մադրիդ» ակումբին և մասնակցում եք բոլոր արարողություններին, որոնք կապված են այս թիմի հետ: Գոհ եմ բոլոր այն ԶԼՄ-ներից, որոնք եկել են լուսաբանելու այս ամենը»,- ոտնկայս նշեց Պերեսը՝ ավարտելով իր կենացը:


Realamdrid.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև