2011/12/14

Ռոնալդո.«Բարսելոնան ավելի ուժեղ էր Ռեալից»


Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն պնդում է, որ շաբաթ օրը կայացած խաղում «Բարսելոնան» արժանիորեն հաղթել է «Ռեալ Մադրիդին»:
Կատալոնացիները վաստակեցին երեք միավոր՝ չնայած այն հանգամանքին, որ խաղասկզբում (20-րդ վայրկյանին) գոլ բաց թողեցին: Սակայն նրանք ուշքի եկան ու կարողացան, երեք գոլ խփելով, հավասարվել «Ռեալին» մրցաշարային աղյուսակում, նույնիսկ՝ առաջ անցնել՝ չհաշված այն, որ «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել կատալոնյան թիմից:
Ռոնալդոն, որը խաղում էր «Բարսելոնայում» 1996-ին և 1997-ին և «Ռեալում»՝ 2002-2007թթ., հայտնել է, որ ուզում է՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթի մրցաշարում, սակայն զիջելով «Բարսելոնային»՝ նրանք հեռվանում են տիտղոսից:
«Իմ տեսնելով՝ «Բարսելոնան» ամբողջապես գերիշխում էր շաբաթ կայացած խաղում,- ասել է Ռոնալդոն Onda Cero-ին.- դեռևս տեխնիկական առումով մեծ տարբերություն կա:
Հուսով եմ՝ «Ռեալ Մադրիդը» կհաղթի Լա լիգան ու Չեմպիոնների լիգան: «Բարսելոնան» շարունակում է բարձրագույն որակի խաղ ցույց տալ, բայց «Ռեալը» կարող էր վերադասավորել շատ բաներ շաբաթ օրը»:
Ընդ որում, երբ Ռոնալդոյին հարցրեցին բրազիլացի հրաշամանուկ Նեյմարի՝ «Ռեալ» դեռ վաղուցվանից հնարավոր տրանսֆերի մասին, նա պատասխանեց. «Ես չգիտեմ. պարզապես նա հենց նոր է վերակնքել պայմանագիրը «Սանթոսի» հետ,- ասել է Ռոնալդոն:- Ես չգիտեմ»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև