
Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ մի քանի տարի հետո կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նա ժամանակին գլխավորել է լոնդոնյան «Չելսին»:
Նա բացահայտել է իր ցանկությունը մոտ ապագայում այնտեղ վերադառնալու վերաբերյալ:
Չնայած պնդելով, որ երջանիկ է Իսպանիայում՝ «Չելսիի» նախկին մարզիչը բացահայտել է, որ Անգլիան իր կիրքն է ու հուսով է, որ որոշ ժամանակ հետո կվերադառնա այդ երկիր:
«Ես շատ ուրախ եմ «Ռեալ Մադրիդում»,- ասել է Մոուրինյոն BBC Radio 4-ին.- Սա ինձ համար մեծ փորձ է:
Կարծում եմ, որ այս ակումբը թերևս լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Ես չէի ուզում բաց թողնել այստեղ աշխատելու հնարավորությունս, բայց իմ սերն Անգլիայի հանդեպ մեծ է. հաջորդ քայլս կլինի Անգլիա վերադառնալը: Եթե այդպես ստացվի, ես այնտեղ կմնամ երկար ժամանակ: Մի քանի տարի հետո նոր ակումբ կգնամ, լավ ակումբ կգնամ»:
Մոուրինյոն խոսել է նաև այն մասին, որ իր կարծիքով հանճարը միշտ փոփոխություններ է անում ֆուտբոլում:
«Ես կարծում եմ, որ հանճարը միշտ փոփոխություններ է անում ֆուտբոլում,- ասել է նա.- սա վերաբերում է իմ ֆուտբոլի մի քանի խաղացողներին, որոնք կարող են շրջանցել ամեն մի արգելք, ու որոնց հետ կարող ես հասնել այն ամենին, ինչ ուզում ես:
Ինձ համար ֆուտբոլում ամենակարևորն այն է, որ մարդ է կառավարում այն. ֆուտբոլն ինձ համար մարդու գիտություն է. այն մարդու մասին է: Հուզական ինտելեկտն այս առումով շատ կարևոր է:
Ուրիշ բան է՝ հաղթել ընկերական խաղում 5-0 հաշվով ու տեղի տալ գավաթային խաղի վերջին րոպեին՝ չիրացնելով տասնմեկ մետրանոցը:
Ես փորձում եմ քաղել իմ խաղացողներից լավագույնը, ինչ նրանք կարող են անել, բայց օրվա վերջում նրանք տղաներ են, որոնք որոշում են ամեն ինչ ճիշտ ժամանակին: Նրանք տարբերվում են: Ես գիտեմ, որ նրանք բոլորն էլ եզակի են:
Սա զարմանալի է. մեզանից շատերը չեն ուզում հեռանալ երբեք: Մենք ուզում ենք մնալ մինչև այն օրը, երբ արդեն չկարողանանք, որովհետև այս առաջատարի զգացումը դառնում է մեր կյանքի մի մասը»:
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: