2011/12/05

Ֆաբրեգաս.«Մեկնելու ենք Բերնաբեո առանց վախի»


Սեսկ Ֆաբրեգասը խոսել է առաջիկա կլասիկոյի մասին՝ հավաստիացնելով, որ իր թիմը ներկայանալու է «Բեռնաբեու» առանց որևէ վախի, չնայած այդ խաղը կարող է որոշիչ դեր ունենալ չեմպիոնության համար պայքարում: «Եթե վստահ չլինենք մեր ուժերին, ապա կարող ենք շատ դժավարություններ ունենալ, քանի որ  «Բեռնաբեուն» շատ վտանգավոր խաղադաշտ է: Բնական, նրանք ոչ մի ուժ չեն խնայելու, իսկ երկրպագուները մեծ աջակցություն են ցույց տալու իրենց թիմին: Հասկանում ենք նաև, որ եթե այդ խաղում  «Ռեալը» հաղթի, միավորների տարբերությունն ավելի կմեծանա, և մեր խնդիրը Լա լիգայում շատ կբարդանա»,- խոստովանել է Ֆաբրեգասը BarcaTV-ին տված հարցազրույցում:
Կապտանռնագույնների համար 4-ը նշել է, որ «Ռեալին» հաղթելու համար պետք է համարձակ խաղալ: «Թիմը միշտ էլ լավ է տրամադրված նման խաղերին, ուզում ենք արժանի մրցակցություն ապահովել և այդ խաղում մեր ողջ ուժերը ներդնելու ենք խաղադաշտում: Միակ բանը, որ մեզ կարող է պակասել, համարձակությունն ու վստահությունն է, ինչը շատ անհրաժեշտ է «Բեռնաբեուում» խաղալու համար: Եթե վստահ չլինենք մեր ուժերին, ապա կարող ենք շատ դժավարություններ ունենալ, քանի որ  «Բեռնաբեուն» շատ վտանգավոր խաղադաշտ է: Լավ ենք տրամադրված այդ խաղին: Բացի այս ամենից, այդ խաղում տաարած հաղթանակը մեզ վստահություն կտա նաև Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության խաղերի ժամանակ»,-նշել է կատալոնացին:
«Լևանտեի» դեմ խաղում Ֆաբրեգասը խփեց իր թիմի առաջին երկու գոլերը. «Գոլ խփելը միշտ էլ հաճելի է, երջանիկ զգացողություն է պարգևում քեզ, բայց ամենակարևորն այն է, որ թիմը հաղթի ու միավորներ վաստակի: Վերջին խաղը բավականին ամբողջական ստացվեց: Մենք ֆիզիկապես լավ էինք պատրաստված ու տակտիկապես ճիշտ գործեցինք: Դրա հետ մեկտեղ, պետք է շարունակենք բարելավել մեր խաղը»:
Ֆաբրեգասն արդեն 9 գնդակ է գրանցել իր հաշվին, ինչի համար շնորհակալ է թիմակիցներին. «Հիանալի խաղընկերներ ունեմ: Միշտ էլ առավելագույնն  եմ սպասում նրանցից, քանի որ գիտեմ, որ լավագույնն են: «Բարսելոնում» ինձ հիանալի եմ զգում, փորձում եմ ավելի շատ տարածություն օգտագործել ու գոլեր խփել»:
Realmadrid.am
Marca.com


Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև