2011/12/06

Բարսելոնային հաղթելու բանալանիները


Իր նշումների գրքույկում Ժոզե Մոուրինյոն մշակել էր մի քանի կետ, որոնց հետևելու դեպքում առաջիկա կլասիկոյում հաղթանակ տանելն ավելի հավանական կլինի:
Շատ բան կարելի է սովորել ինչպես անցյալի սխալներից, այնպես էլ ներկայից: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձելու է վերջ տալ վերջին տարիների կլասիկոների տխուր հիշողություններին ու պատվով դուրս գալ այս հակամարտությունից: Նշումների իր գրքույկում պորտուգալացի մասնագետը տասը կետից բաղկացած «կանոնակարգ» է մշակել, որին պետք է հետևեն ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ երկրպագուները:
Մոուրինյոյի բանալիները.
1. Գոնե առաջին խաղակեսում գոլ չընդունել սեփական դարպասը:
2.Երկրպագուները պետք է «Բեռնաբեուն» իսկական դժոխքի վերածեն մրցակցի համար:
3. Զգույշ լինել քարտերի հետ:
4. Օգտվել երկրորդ հարկում հաջող խաղացող ֆուտբոլիստների հնարավորություններից:
5. Ոչ մի վայրկյանով գնդակը տեսադաշտից բաց չթողնել:
6. Ճիշտ դասավորության շնորհիվ փակել մրցակցի առաջխաղացման ուղիները:
7. Ուժ, ճնշում ու արագություն:
8. Ճնշում ու շարժունակություն եզրերում:
9. Քայլերի կշռադատում ու կենտրոնացում:
10. Վստահություն. խաղալ առանց տագնապի ու խուճապի:
realmadrid.am
Marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև