Ռեալի մարզիչը խաղից հետո հանդիպել է լրագրողներին...
«Ֆուտբոլը խաղ է, որտեղ իր վճռորոշ դերը ունի հաջողության գործոնը: 1-0 հաշվի ժամանակ ունեինք մի քանի լավ հնարավորություն, բայց չօգտագործեցինք և պատժվեցինք: Առաջին խաղակեսում մենք լավ էինք գործում, երկրորդում անհաշվենկատ էինք գործում: Կարող էինք հավասարեցնել հաշիվը և հետո 3 գնդակի համար խաղալ, բայց Կակայի հարվածից հետո, բոլոր հույսերը մարեցին: Ինչպես տեսնում եք մեր բախտը կրկին երես թեքեց մեզանից»:
«Բարսելոնայի առաջին գոլը թիմի վրա վատ ազդեցություն ունեցավ: Ինձ դուր չի գալիս այն, երբ իմ ֆուտբոլիստը դաշտի կենտրոնում ցանկանում է խլել գնդակը և սխալվում է»:
«Մենք դարձանք պատահական գոլի հեղինակ: Հնարավորություն չունեինք նույնիսկ հաշիվը 2-2 դարձնելու համար: Մեր թիմի համար խնդիրներ սկսեցին առաջանալ վերջին 15 րոպեից սկսած: Մենք մի փոքր տխուր ենք, բայց ամեն ինչ առջևում է: Սևիլիային հաղթելուց հետո մենք կրկին կգլխավորենք աղյուսակը և կգնանք հանգստի առաջատարի դիրքում: Մենք պարտվեցինք խաղը, բայց նրանց հետ ունենք հավասար միավորներ»:
«Ես կարծում եմ, որ Մեսսին պետք է հեռացվեր խաղադաշտից Ալոնսոյի նկատմամբ կանոնները խաղտելուց հետո: Բայց ես ինչ-որ բողոքի խոսքեր չեմ պատրաստվում ասել մրցավարի հասցեին»:
«Որոշել էի խաղացնել երկու կենտրոնական կիսապաշտպաններին, քանի որ մենք մեր խաղադաշտում էինք գտնվում և երկրպագուները աջակցում էին մեզ: Մենք ավելի հարձակողական խաղ էինք խաղում: Բայց փաստը մնում է փաստ, որ Բարսելոնան ավելի շատ է հաղթել մեզ և նա ավելի լավ է խաղում»:
«Ես որոշեցի ներկայանալ մամլո-ասուլիսին, քանի որ թիմը պարտվեց: Չէի ցանկանում նման ծանր պահին ներկայացնել իմ օգնականին»:
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: