Ռեալ-Բարսելոնա խաղի 22-րդ վայրկյանին խփած գոլով՝ Բենզեման առաջ անցավ Ռեալի վետերաններ ՝ Ֆրանսիսկո Կարասկոյից և Էնրիկե Մատեոսից:Լա լիգայի 16-րդ տուրի Ռեալ -Բարսա խաղում գրանցվեց Կլասիկոների պատմության մեջ ամենաարագ գոլը: Վիկտոր Վալդեսի և Բարսայի պաշտպանական գծի կոպիտ և անվստահ խաղից հետո գնդակը հայտնվեց Դի Մարիայի մոտ, ով ցանկացավ փոխանցում կատարել Բենզեմային, սակայն գնդակի ճանապարհը փակեց Սերխիո Բուսկետսը: Այնուհետև անդարդարձից հետո այն բաժին հասավ Օզիլին, ում հարվածից հետո նույնպես գնդակի ճանապարհը փակեց Սերխիո Բուսկետսը: Այն ի վերջո հայտնվեց Կարիմ Բենզեմայի մոտ: Վերջինս հուժկու հարվածով խոցեց Վալդեսի պաշտպանած դարպասը: Ֆրանսիացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 22-րդ վայրկյանին:
Marca.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: