5 մայրցամաքների 190 լրատվամիջոցների 757 պրոֆեսիոնալ մասնագետներ կլուսաբանեն կլասիկոն:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Սուպեր կլասիկոն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ոչ ավել, ոչ պակաս 190 լրատվամիջոց ամբողջ աշխարհից այդ խաղը ցուցադրելու իրավունքներ են ձեռք բերել: Ցուցադրման ու մեկնաբանման վրա աշխատելու են 757 պրոֆեսինոլաներ: Նոր ռեկորդ է սահմանվում Լա լիգայի պատմության մեջ: Հիշեցնենք, որ նախկին ռեկորդը գրանցվել էր անցած ապրիլին կայացած կլասիկոյի ժամանակ:
Առաջիկա Սուպերկլասիկոն ցուցադրվելու է հինգ մայրցամաքների ամենահայտնի հեռուստաալիքներով՝ պատկերի ու հնչողության բարձր որակով: Ցուցադրման իրավունք ձեռք բերած հեռուստաալիքների թվում են Canal+ Fransia, Sky Sport (Իտալիա), Sky Sports (Անգլիա) Եվրոպայում, Al Jazerra Sports (միջին արևելք), CCTV5 (Չինաստան), Wowow (Ճապոնիա) Ասիայում, ESPN (Լատինական Ամերիկա), GOl TV USA (Միացյալ Նահանգներ), SuperSport (Աֆրիկա): Այս ամենի արդյունքում Սուպերկլասիկոյին կհետևեն ավելի քան 400 մլն. Ֆուտբոլասեր՝ 4 անգամ ավելի շատ մարդ, քան Լա լիգայի վերջին կլասիկոյի ժամանակ:
realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: