«Ինչքան ավելի երկար ենք աշխատում միասին, այնքան ավելի լավ ենք ճանաչում ու վստահում միմյանց: Արդյունքում թիմը շահում է»,-նշել է «Ռեալի» երկրորդ մարզիչը:
Այսօր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնային»: Աիտոր Կարանկան լրագրողների հետ խոսեց այդ խաղի մասին. «Բոլոր հանդիպումներին մենք նույն ձևով ենք պատրաստվում, բոլորն էլ հավասար ուշադրության են արժանի: Պետք է հավատարիմ մնանք մեր աշխատաոճին, որպեսզի լավագույն արդյունքները գրանցենք: Ֆուտբոլիստներն ամեն օր ավելի վստահ են իրենց ուժերին, և ինչ էլ լինի, սեղանին երեք միավոր է դրված: Այն հավասարակշռված խաղով, որ հիմա ենք ցուցադրում, մենք կարող ենք նվաճել այդ կարևոր միավորները»:
Խոսելով մրցաշարային աղյուսակի առաջատարների դիմակայության մասին՝ Կարանկան հավաստիացրել է, որ այս խաղին իրենք պատրաստվել են սովորական ձևով, ինչպես բոլոր հանդիպումներին են պատրաստվում. «Մենք ճիշտ ուղու վրա ենք, լավ ենք աշխատում ու բոլոր խաղերին նույնկերպ են պատրաստվում: Այսօր խաղում ենք մեր հիմնական մրցակցի դեմ, բայց խաղի համար սովորական երեք միավոր է տրվում, ոչ մի արտասովոր բան չկա: Այդ երեք միավորները կարող են նույնսիկ ոչինչ չփոխել հետագայում: Մենք արդյունավետ ու հավասարակշռված խաղ ենք ցուցադրում»:
Իհարկե կլասիկոյում շատ գործոններ կան, որոնք կարող են կոտրել կամ հավասարակշռությունից հանել ֆուտբոլիստներին, և Կարանկան գիտակցում է դա. «Մինչև խաղի ավարտը երկու թիմերն էլ հաղթելու նույն հնարավորություններն ունեն: Մրցակիցները հզոր ֆուտբոլիստներ ու մարզիչներ ունեն՝ յուրաքանչյուրն իր մշակած մարտավարությամբ: Մենք լավ գիտենք, թե ինչպես ենք խաղալու, լավ գիտենք նաև մրցակցի հնարավորությունները: Մշակել ենք խաղի զարգացման հնարավոր տարբերակների դեպքում ծագող մարտավարությունները: Հաղթելու համար պետք է կախված լինենք մեր սեփական խաղից ու սկզբունքներից»:
Ինչ վերաբերում է «Ռեալի» դասավորությանն ու մարտավարությանը, Կարանկան նշեց. «Ուզում ենք միայն հաղթել: Խաղալու ենք 4-3-3 մարտավարությամբ՝ Ռոնալդուն ու Դի Մարիան ենթահարձակվողներ, Բենզեման կամ Իգուաինը առաջ քաշված: Դաշտի կենտրոնը ուժեղ կլինի, հաղթելու մեծ հնարավորություններ ունենք: Տեսնենք՝ ինչ կլինի: Այս երեք միավորները չեն փոխի մեր աշխատելաոճն ու տրամադրվածությունը, անկախ նրանից՝ կհաղթենք, կպարտվենք, թե ոչ-ոքի կխաղանք», հայտարարել է Կարանկան:
«Ռեալը» խաղադաշտ է դուրս գալու հաղթելու համար, ինչպես որ մնացած բոլոր խաղերում. «Բոլոր հանդիպումներին խաղադաշտ ենք դուրս գալիս միայն հաղթելու համար: Դրա վառ օրինակը տեսաք Ամստերդամում, երբ ոչինչ չորոշող խաղում ձգտեցինք հաղթել ու հասանք դրան: Սեղանին երեք կարևոր միավոր է դրված, ու սովորականի պես ցանկանում ենք անպայման նվաճել այդ միավորները»:
Կարանկան ու ֆուտբոլիստները արդեն մեկ տարուց ավել է, ինչ աշխատում են Մոուրինյոյի հետ, ու միասնական աշխատանքի շնորհիվ օրեցօր թիմը աճում. «Մեկ ու կես տարի աշխատում եմ Մոուրինյոյի հետ ու կարիք չկա, որ նա ինչ-որ հրահանգներ տա ինձ ասուլիսի համար: Միասին ենք աշխատում, ու յուրաքանչյուրիս ասածը համընկնում է մյուսի ասելիքի հետ: Ինչքան ավելի երկար ենք աշխատում միասին, այնքան ավելի լավ ենք ճանաչում ու վստահում միմյանց: Արդյունքում թիմը շահում է: Գիտենք, որ այսօրվա հանդիպմանը շատերն են անհամբեր սպասում»:
Վերջում Կարանկային հարցրին Արբելոայի ֆիզիկական վիճակի մասին, քանի որ նա թեթևակի վնասվածք էր ստացել «Այաքսի» դեմ խաղում. «Նա հայտավորված է: Դեռ ժամանակ կա մինչև խաղի մեկնարկը, կտեսնենք՝ ինչ կլինի: Բնականոն մարզում է անցկացրել»: Նաև հարց հնչեց Ռիկարդու Կառվալյուի մասին. «Նա դեռ չի ապաքինվել ֆիզիկական վնասվածքից, բայց կարևոր է նաև հոգեբանորեն պատրաստ լինել խաղադաշտ դուրս գալուն: Նա վետերան խաղացող է ու կարևոր տեղ ունի մեր թիմում: Ուրախ է թիմի հաջողությունների համար ու անհամբեր սպասում է իր վերադարձին»:
Realmadrid.am
realmadrid.com
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: