2011/12/01

Ռոնալդուն մարզվել է թիմի հետ



Ժոզե Մոուրինյոյի գլխավորած մարզմանը մասնակցում էին 21 ֆուտբոլիստ առաջին թիմից և կանտերանոներ Մեխիասն ու Մենդեսը:
«Ռեալը» ավարտին հասցրեց «Էլ Մոլինոն» մարզադաշտում Խիխոնի «Սպորտինգի» դեմ կայանալիք խաղին պատրաստող նախավերջին մարզումը: Օրվա նորեկը Կրիշտիանու Ռոնալդուն էր, որը միացավ մնացած  խաղընկերներին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած մարզմանը մասնակցում էին 21 ֆուտբոլիստ առաջին թիմից և կանտերանոներ Տոմաս Մեխիասն ու Պեդրո Մենդեսը: Կառվալյուն ու Արբելոան շարունակում են անհատական վերականգնողական աշխատանքները: Ակումբի ֆուտբոլային տնօրեն Պիգել Պարդեսան նույնպես ժամանել էր Վալդեբեբաս՝ հետևելու թիմի տարած աշխատանքին:
EntrenamientoՎալդեբեբասի համար 2 դաշտում կայացավ շաբաթ օրվա խաղին ընդառաջ նախավերջին մարզումը: 23 ֆուտբոլիստները բաժանվեցին աշխատանքային 2 խմբի: Առաջինում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ մարզվում էին 20 դաշտի ֆուտբոլիստ: Օրվա նորեկներն էին Ռոնալդուն, որ միացավ թիմակիցների ընդհանուր մարզմանը, ու պորտուգալացի կանտերանո Պեդրո Մենդեսը:
Կական, Ռամոսը, Պեպեն, Ալբիոլը, Վարանեն, Մարսելոն, Լասը, Կոենտրաոն, Ալոնսոն, Շահինը, Գրաներոն, Խեդիրան, Ալթինթոփը, Օզիլը, Կալյեխոնը, Դի Մարիան, Բենզեման Իգուաինը, Ռոնալդուն ու Մենդեսը մարզվում էին նաև Ռուի Ֆարիայի՝ ֆիզիկական վարժությունների մասնագետի հետ:
EntrenamientoԵրկորդ խմբում էին դարպասապահներ Կասիլյասը, Ադանն ու Մեխիասը, որոնք, ինչպես միշտ, մարզվում էին Սիլվինյո Լոուրոյի գլխավորությամբ: Կառվալյուն ու Արբելոան շարունակում են անհատական վերականգնողական աշխատանքները: Ակումբի ֆուտբոլային տնօրեն Պիգել Պարդեսան նույնպես ժամանել էր Վալդեբեբաս՝ հետևելու թիմի տարած աշխատանքին:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև