2011/12/01

Ռիալ Մադրիդ հիմնադրամը ներկայացրել է.«Կասիլիաս.Չեմպիոնի պատմություն» գիրքը


Բացի Կասիլյասից ու նրա խաղընկերներից, որոնց թվում էին Գրաներոն, Կալյեխոնն ու Ադանը, շնորհանդեսին ներկա էին նաև Ֆլորենտինո Պերեսն ու Ալֆրեդո դի Ստեֆանոն:
«Սանտիագո Բեռնաբեուի» սրահներից մեկում «Ռեալ Մադրիդ» հիմնադրամը ներկայացրեց «Իկեր Կասիլյաս. Չեմպիոնի պարզությունը» գիրքը: Այն ներկայացնում է «արքայական» թիմի ավագի ու դարպասապահի կենսագրությունը: Գրվել է լրագրող Էնրիկե Օրտեգայի կողմից ու հրատարակվել է Editorial Everest-ում: Բացի գլխավոր հերոսից, այս շնորհանդեսին ներկա էին Ֆլորենտինո Պերեսը, Ալֆրեդո դի Ստեֆանոն ու «Ռեալի» տարբեր ֆուտբոլիստներ, որոնց թվում էին Գրաներոն, Կալյեխոնն ու Ադանը:
Գիրքը ներկայացնում է Կասիլյասի ֆուտբոլային  կարիերայի սկզբից մինչև ներկա ժամանակները ընկած իրադարձությունները, նվաճած տիտղոսները, ինչպես նաև անձնական հատկանիշները, բնավորությունը: Միայն վերնագրից արդեն հասկանալի է, որ նրա բնավորության գծերը դրական են:
Presentación Libro Casillas«Ռեալ Մադրիդ» հիմնադրամի Պատմական ժառանգության կենտրոնը այս կենսագրականի ստեղծմանը տրամադրել է ավելի քան 1000 լուսանկարներ, հոդվածներ, դիապոզիտիվներ, նեգատիվներ և այլն: Գիրքը բաղկացած է 10 գլխից, ինչպես նաև  Ֆլորենտինո Պերեսի ու Պետեր Շմեյչելի նախաբաններից: Վերջինս հետևյալ խոսքերն է ասել Կասիլյասի մասին. «Ռեալի» պես ակումբին ու Իսպանիայի հավաքականի պես  մեծ սպասելիքներ ունեցող թիմին անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որ ավագ լինի ու այնպիսի ավագ, որ առաջնորդ լինի: Նա և՛ մեկն է, և՛ մյուսը»:
realmadrid.am
realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև