Խաղից հետո Ժոզե Մոուրինիոյի օգնական Այտոր Կարանկան հանդիպել է լրագրողներին....
«Մեստալյայի» ասուլիսի սրահում Աիտոր Կարանկան վերլուծեց «Վալենսիա»-«Ռեալ» հանդիպումը: Թիմի երկրորդ մարզիչը գոհ էր ֆուտբոլիստների գործադրած ջանքերից ու դժվար տրված հաղթանակից. «Այսպիսի հաղթանակները ավելի են նպաստում թիմի միասնականությանը: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել տարբեր եղանակներով՝ թե՛ հեշտությամբ, թե՛ տանջվելով»:
Խաղից առաջ տված հարցազրույցում բասկ մարչիզը կարծիք էր հայտնել, որ շատ բարդ խաղ էր ստացվելու, և այդպես էլ եղավ: «Եղան պահեր, երբ երկու թիմերն էլ բաց էին թողել խաղի վերահսկողությունը, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ լարված իրավիճակները: Մեզանից շատ ջանքեր պահանջվեց անչափ կարևոր երեք միավորը վաստակելու համար: Ամենակարևորն այն է, որ պատվով դուրս եկանք այս փորձությունից»:
«Երբ 2 գնդակի առավելություն ունեինք, թվում էր՝ խաղի ղեկն արդեն մեր ձեռքում էր, բայց իրադարձությունները շատ արագ էին զարգանում, թուլացնում էինք հսկողությունն, ու հաշիվը կրճատվում էր: Լարվածությունը միշտ էլ պահպանվում էր»:
Կարանկան ընդգծեց այս հաղթանակի կարևորությունն ու ավելացրեց, որ թիմը պետք է նույն ոգով առաջ շարժվի. «Ինչպես արդեն նշել էի, «Մեստալյան» շատ բարդ մարզադաշտ է, և այստեղ վաստակած 3 միավորը յուրահատուկ կարևորություն ունի մեզ համար: Առաջնության ավարտին դեռ շատ տուրեր կան, պետք է շարունակենք նույն ոգով, օրեցօր ավելի լավ աշխատենք ու բարելավենք մեր խաղը»:
Կիսապաշտպանական գծում Ալոնսո-Խեդիրա-Լաս եռյակին մեկնարկային կազմ ներառելու որոշման մասին Կարանկան ասաց. «Սա խելացի որոշում էր: Ֆուտբոլիստներից շատերը դեռ չէին հասցրել լիարժեք հանգստանալ հավաքականների խաղերից հետո, իսկ մեզ ուժեղ կենտրոն էր պետք: Ուզում էինք նաև պրեսսինգի նախադրյալներ ստեղծել, ոչ թե միայն պաշտպանվել: Այս ամենի հետ միասին նրանք պետք է տարածություններ փնտրեին ու հուսալիորեն փակեին մրցակցի առաջխաղացումը»:
Ինչ վերաբերում է Տեիշերա Վիտիենեսի մրցավարությանը, Կարանկան նշեց. «Յուրաքանչյուր կողմը կարող է միանգամայն տարբեր կերպ մեկնաբանել նրա որոշումները»: Վերջում լրագրողները հիշեցրին գոլը նշելու Մոուրինյոյի յուրահատուկ տարբերակը. «Հիշում եմ, որ նման ձևով նա անցած տարի նշեց նաև Պեդրո Լեոնի գոլը: Դա նորմալ է, հուսով եմ՝ այսպես նշելու առիթներ էլի կունենա»:
http://realmadrid.am
http://realmadrid.com
http://realmadrid.com
Դիտվել է


























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: