Խաղից հետո Ռեալի ֆուտբոլիստները մեկնաբանել են խաղը...
Պեպե.
«Սա դժվար խաղ էր, բայց թիմը ներդրեց առավելագույնը: Մենք շատ հոգնած էինք վերադարձելմեր ազգային հավաքականներից, և «Վալենսիան» ավելի երկար ժամանակ ուներ խաղինպատրաստվելու համար: Այնուամենայնիվ, մենք լարված չէինք և վաստակեցինք շատ կարևորերեք միավոր: Անձամբ ես լավ շրջան եմ անցնում, և ակումբը ինձ կայունություն է տալիս»:
Իգուաին.
«Գնդակը հարվածեց մարմնիս, և ես զգացի այդ ցավը իմ կրծքավանդակում: Մարդիկ, ովքերտեսել էին այդ պահը հեռուստատեսությամբ, ասացին ինձ, որ դա արժանի չեր պատժի:Այնուամենայնիվ կարծում եմ, որ «Վալենսիայի» բողոքները նորմալ էին, որովհետև մենք նույնպեսայդպես կվարվեինք»:
«Այս հաղթանակը վկայում է, որ մենք իսկապես մի խումբ փորձառու ֆուտբոլիստներ ենք: Թիմը ոչթե կախված է մեկ խաղացողից, այլ հենց ամբողջ թիմից: Մարզիչն է որոշում, թե ով է խաղադաշտում լինում առաջին րոպեներից»:
Ռամոս
«Այնպիսի խաղերը, ինչպիսին այսօր կայացած հանդիպումն էր, օգնում են թիմին ավելի միասնական լինել: Վալենսիան միշտ դժվարություններ է ստեղծում մեզ համար: Այս հաղթանակը շատ կարևոր քայլ էր մեզ համար և մենք շատ ուրախ ենք»:
«Սկզբում մենք բավականին մեծ առավելություններ ունեինք, սակայն նրանք ի վերջո նվազեցրին դա և սկսեցին պայքարել: «Մեստալիայում» միշտ էլ դժվար է, բայց, այնուամենայնիվ, մենք կարողացանք վաստակել մեզ համար այդքան ցանկալի հաղթանակը: Ես լավ հավասարակշռություն եմ ձեռք բերում անձնականի և մասնագիտականի միջև: Այժմ ես վայելում եմ իմ կյանքի հաճելի պահը: Ուրախ եմ»:
Realmadrid.com
Դիտվել է




























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: