2011/11/25

Խեդիրա.«Ցանկանում ենք շարունակել մեր հաղթանակների շարքը»


Սամի Խեդիրան «Bwin.com»-ի հետ զրուցել է առաջիկա՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղի մասին՝ կարևորելով թիմի հաղթանակների շարքը պահելու գործոնը:
«Դերբիները միշտ էլ դժվար են, հավատում եմ՝ կկարողանանք համակ ուշադրությամբ խաղալ: Մենք պետք է ճնշում գործադրենք «Ատլետիկոյի» վրա, գնդակ պահենք՝ հաղթանակի հասնելու համար: Նրանք ունեն բավականին ուժեղ թիմ, բայց ես համոզված եմ, որ մենք կհաղթենք, եթե պաշտպանական գծում լավ գործենք: Մենք ուզում ենք պահել մեր հաղթանակների շարքը:
Մենք լավ ենք մեկնարկել առաջնությունը. արժանիորեն ձգտում ենք՝ տիտղոսը նվաճելու: Մենք աշխատում ենք քրտնաջան, լավ խաղ ենք ցուցադրում՝ հաջող արդյունքներով հանդերձ: Մենք պետք է շարունակենք աշխատել օր օրի ավելի շատ, ես կարծում եմ, որ մենք կհաղթենք առաջնությունում, եթե պահպանենք այս կայուն աշխատելաոճը:
Ցավոք, ես գոլի հեղինակ չդարձա անցած մրցաշրջանում, բայց այս տարի հաջողության եմ հասել Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Ես ուզում եմ նույնն անել Լա լիգայում, հուսով եմ՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում կստացվի: Խաղալով «Ռեալ Մադրիդում»՝ ֆուտբոլիստն արժանանում է ամենամեծ պատվին: Ես հպարտ եմ, որ կրում եմ այս մարզաշապիկը, քանի որ այս թիմն ունի ահռելի հաջողություններով հագեցած պատմություն: Հպարտ եմ, որ խաղում եմ այստեղ:
Ես անկեղծորեն կտամ «Ballon d'Or»-ն իմ բոլոր թիմակիցներին: Նրանք հիանալի խաղացողներ են, մեծ մարդիք: Նրանք փայլում են և´ խաղադաշտում, և´ խաղադաշտից դուրս: Մենք «Ռեալում» մի ընտանիք ենք, այդ պատճառով էլ դժվար է ընտրություն կատարելը: Մենք բոլորս գերազանց աշխատանք կատարեցինք անցյալ տարի և դրա օգուտը քաղում ենք այս տարի: Հուսով եմ՝ մեզնից մեկը կհաղթի «Ballon d'Or»-ը, քանի որ կարծում եմ՝ այդ մրցանակն ամբողջ թիմի համար է: «Ռեալ Մադրիդը» կարող է հպարտանալ դրանով:
Օզիլն իսկապես լավ ադապտացվեց թիմին: Նրա փոխանցումները... Կատարյալ են, նա նույնիսկ ավելի լավն ու կանոնավոր է այս տարի: Նա շատ խելացի է, աշխատում է քրտնաջան, մեծ պայքար է մղում նաև պաշտպանությունում, և թիմը շահում է: Նա առաջնային խաղացող է և, անկասկած, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա շատ երիտասարդ է և օր օրի բարելավվում է»,- մասնավորապես ասել է Խեդիրան:
Realmadrid.am  
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև