2011/11/26

Մոուրինիո.«Դերբիում ամեն ինչ անտեսվում է»


Mourinho
«Իմ ֆուտբոլիստները գիտակցում են, որ ցանկացած խաղում կարող է անակնկալ գրանցվել:Մեր նպատակն է լավ, տպավորիչ խաղ ցուցադրել և իհարկե հաղթել»,- նշել է պորտուգալացի մարզիչը:
Ժոզե Մոուրինյոն Ciudad del Real Madrid-ի ասուլիսի սրահում լրագրողների հետ խոսել է իր թիմի հաջորդ հանդիպման՝ դերբիի մասին. «Եթե մարդիկ կարծում են, որ մեզ հեշտ խաղ է սպասվում, սխալվում են: Իսկ եթե ասեք, որ միգուցե նվազագույն հաշվով հաղթենք, այդ դեպքում կհամաձայնեմ: Շատ տարիներ եմ զբաղվում ֆուտբոլով, ու լավ գիտեմ, որ դերբիների ժամանակ մոռացվում են թե՛ ավանդույնթներն ու վիճակագրությունը, թե՛ ֆավորտիտի կարգավիճակը: Դերբին մնում է դերբի, այս մեկը բացառություն չի լինելու իր բարդության առումով: Գիտեմ, որ «Ատլետիկոն» լավ է պատրաստվելու այս խաղին: Իմ ֆուտբոլիստները գիտակցում են, որ ցանկացած խաղում կարող է անակնկալ գրանցվել:  Մեր նպատակն է լավ, տպավորիչ խաղ ցուցադրել և իհարկե հաղթել»:  Ժոզե Մոուրինյոն նաև շնորհավորեց Խաբի Ալոնսոյին ծննդյան 30-րդ տարեդարձի առթիվ. «Ալոնսոն շատ կարևոր խաղացող է մեզ համար: Նա ուժեղ է, ու հավասարակշռություն է փոխանցում ամբողջ թիմին»:
Mourinho
Մոուրինյոն գովերքի խոսքեր ասաց Խաբի Ալոնսոյի հասցեին. «Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, այդ պատճառով գրեթե միշտ հիմնական կազմում է: Նա ուժեղ է, թարմ, և այս դեպքում տարիքը ոչ մի դեր չի խաղում: Վերջին խաղում 45 րոպե անցկացրեց խաղադաշտում, քանի որ պետք է խուսափել ավելորդ քարտերի առկայությունից: Ընդհանրապես, «Ռեալի» ֆուտբոլիստներին կարգադրված է ամեն ինչ անել քարտերից խուսափելու համար, քանի որ յուրաքանչյուրն իր ուրույն կարևորությունն ունի թիմի համար: Չեմ ուզում ասել, որ Ալոնսոն անփոխարինելի է, քանի որ դա մի փոքր ծայրահեղ կհնչեր: Բայց նա այն ֆուտբոլիստն է, որ հավասարակշռություն է տալիս թիմին: Նրան ասացի, որ դեռ 30 տարի էլ մարզելու եմ իրեն, և միասին ենք թոշակի անցնելու»:
Բենզեմային կամ Իգուաինին ընտրելու մասին Մոուրինյոն ասաց. «Ուզում եմ, որ միշտ այսպես լավ խաղան ու ինձ դժվար ընտրության հնարավորություն թողնեն: Երկուսն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, հիանալի մարզավիճակում են: Այս դեպքում, իհարկե, իմ գործն է բարդանում, բայց դա դրական արդյունք է: Երբ նրանք բարձրակետում են, ինձ հաճելի է նման բարդ ընտրությունը»:
Mourinho«Ռեալի» գլխավոր մարզիչը իր կարծիքը հայտնեց նա Գրեգորիո Մանսանոյի նշած «Ռեալին» հաղթելու մեթոդների մասին. «Որպես մարզիչ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրն իր թիմի համար մշակում է իր ցանկացած մարտավարությունը, և չեմ կարող ոչ մեկին քննադատել կամ սխալ հանել: Եթե ուզենայի մի ֆիլմ դիտել, իսկ այդ նույն ֆիլմի հեղինակն ինձ ասեր, որ այն լավը չէ, էլ չէի գնա տոմսը գնելու: Կփորձենք լավագույնս հանդես գալ այս խաղում: Միշտ էլ փորձում ենք, բայց երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կպատահի: Ուզում ենք հաղթել ու տպավորիչ խաղ ցուցադրել»:
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյի» կազմին, Մոուրինյոն նշեց. «Մրցաշարային աղյուսակի միավորների տարբերությունը ոչինիչ չի որոշելու այս խաղում: Իր այս կազմով մեր մրցակիցը կարող է պայքարել տիտղոսների համար: Իսկ եթե այս տարի չստացվի, ապագայում այս թիմը կարող է շատ բանի հասնել»: Ֆալկաոյի մասին Մոուրինյոն ասաց. «Իմ ենթակայության տակ երկու հիանալի հարձակվող ունեմ, և եթե ինձ հարցնեն, թե ում կուզեի տեսնել իմ թիմում հաջորդ մրցաշրջանի համար, կասեի՝ Իգուաինին ու Բենզեմային»:
Վերջում պորտուգալացին խոսեց Կակայի վնասվածքի մասին. «Ֆուտբոլիստների հետ կապված խնդիրները նույնպես իրենց դրական արդյունքն են ունենում՝ կարողանում եմ մնացած ֆուտբոլիստներին խաղաժամանակ ու իրենց դրսևորելու հնարավորություն տալ:  Կակայի վնասվածքը դեռ անհանգստացնում է նրան, բայց շարունակում է մարզվել դաշտում: Հուսով եմ՝ երեքշաբթի օրը արդեն կմարզվի ընդհանուր թիմի հետ»:
RealMadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև