Կարիմ Բենզեման կիսվեց լրագրողների հետ իր զգացմունքներով, երբ տեսավ թե ինչպես է Ֆլորենտինո Պերեսը ուրախությունից ձեռքերը վեր պարզում նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ժամանակ «Ժերլան» մարզադաշում «Լիոնի» դարպասը խփած իր գնդակից հետո. «Երբ տեսա, թե ինչպես է խփածս գոլը տոնում Ֆլորենտինոն, ինձ անչափ երջանիկ զգացի: Դա հիանալի պատկեր էր»:
Բենզեման նաև խոստովանեց, որ այդ գնդակը բեկումնային նշանակություն ունեցավ իր մադրիդյան կարիերայում. «Այո, նախորդ տարի ես ֆիզիկական խնդիրներ ունեի: «Լիոնի» հետ խաղից հետո ինձ սկսեցի շատ ավելի լավ զգալ, և ես շատ կաշխատեմ այստեղ հաջողությունների հասնելու համար»:
«Ռեալի» հարձակվողը վերադառնում է տուն: Սա ևս մեկ էմոցիոնալ հանդիպում է նրա համար, չնայած նա նախընտրում է կենտրոնանալ Մադրիդի վրա. «Միշտ էլ հատուկ զգացողություն է խաղալ այստեղ, քանի որ սա իմ հարազատ ակումբն է, սակայն այս խաղը կարևոր է ոչ միայն իմ, այլ նաև բոլորի համար: Մարտականորեն ենք տրամադրված»:
Ֆրանսիացին նաև խոսեց «Լիոնի»՝ «Ժերլանում» անպարտելի լինելու գաղտնիքի մասին. «Առանձնահատուկ ոչինչ չկա այդ մարզադաշտում: Անցյալ տարի դիմակայությունում «Լիոնը» շատ լավ խաղաց այնտեղ, և թիմը միշտ հաղթում է հենց դրա արդյունքում: Հուսով եմ, որ վաղը պատմությունը կփոխվի, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ լիոնցիները միշտ էլ լավ են նախապատրաստվում «Ռեալի» դեմ խաղերում:
Բենզեման խոստովանում է, որ թիմը բավականին բարելավվել է վերջին տարիներին, և հպարտ է նաև, որ այնտեղ հատուկ իր դեմ պլան է մշակվում. «Չգիտեմ՝ կլինեմ մեկնարկային կազմում, թե ոչ: Արդեն երեք տարի է Մադրիդում եմ ու շարունակում եմ կատարելագործվել: Ուրախ եմ դրա համար ու կաշխատեմ պահել մարզավիճակս: «Ռեալում» բացի ինձանից շատ ավելի մեծ անուններով ֆուտբոլիստներ կան: Ճիշտ է, որ «Լիոնի» մարզիչն ու խաղացողները լավ գիտեն ինձ, բայց ես կփորձեմ խաղադաշտում ինչ-որ նոր բան անել նրանց անակնկալի բերելու համար»:
Վերջապես, հարձակվողը համեմատեց ֆրանսիական ակումբի նախկին մարզիչ Կլոդ Պյուելին այժմյան մարզիչ Ռեմի Գարդեի հետ. «Թիմի խաղը շատ չի փոխվել, բայց կա նոր փիլիսոփայություն: Նախկինում թիմը խաղում էր պաշտպանողական ֆուտբոլ, բայց հիմա փորձում են ավելի հարձակվողական խաղալ՝ նոր մարզչի գլխավորությամբ»,-ավարտեց ֆրանսիացին:
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: