2011/11/02

Մոուրինիո.«Այս տարի թիմը ավելի լավ է խաղում»


Չեմպիոնների լիգայի՝ «Լիոնի» դեմ խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսեց լրագրողների հետ:
«Մենք ուզում ենք հաղթել «Օլիմպիկին», քանի որ դա մեզ թույլ կտա դուրս գալ մյուս փուլ, ինչպես նաև ամրապնդել առաջատարի դիրքերը խմբում: Կարևոր է հիշել այն սխալները, որ թույլ տվեցինք նախորդ անգամ, ու դրանք բացառելը: Եվ ինչպես վերջին անգամ, մենք ուզում ենք պարտության մատնել նրանց: Այս երկու հաղթանակները մեզ կօգնեն մոռանալ անցյալի մասին: Մեր նպատակը հաղթել է հաջորդ փուլ որակավորվելու համար: Անցած տարվա համեմատ թիմը ավելի շատ լուծումներ է գտնում, ինչպես նաև կա հավասակշռություն: Վաղը մենք ամեն ինչ կներդնենք խաղադաշտում»:
«Վնասվածքները անհանգստացնող հանգամանք են, բայց ո՛չ Կական, ո՛չ Մարսելոն հիմնական կազմում չէին «Սոսյեդադի» հետ խաղում, որ այս խաղում լինեին լավագույն մարզավիճակում: Սակայն նրանք վնասվածքներ ստացան այն պարագայում, որ առաջինը խաղաց ընդամենը 15 րոպե, իսկ Մարսելոն ընդհանրապես դաշտ դուրս չեկավ: Եվ նրանք բաց կթողնեն այս խաղը: Մարսելոյի վիճակը մի քիչ անակնկալ էր, իսկ Կակայի համար ավելի դժվար կլիներ վաղը խաղալը: Ալբիոլը վերադարձել է շարք Զորոյի դիմակով, իսկ Կարվախալը առաջին անգամ է հայտավորված: Ռամոսը կխաղա»:
«Այս տարի իմ թիմը ավելի լավ է խաղում, քան նախորդ տարի: Երբ թիմը սկսում է ավելի լավ խաղալ, կոնկրետ խաղացողների համար բարդանում է հիմնական կազմում տեղ գտնելը: Երբ թիմը ունի շատ լուծումներ, մի խաղացողի համար դժվար է միշտ մեկնարկային կազմում լինել: Մեր թիմը այս տարի ավելի պատշաճ տեսք ունի: Անցած տարի եթե ունենային այս նույն կազմը, ավելի դժվար կլիներ խաղալ, բայց ոչ այս տարի»:
«Բնական է, որ վաղը «Լիոնը» ամեն ինչ կանի հաջողության համար, կլինի ագրեսիվ ու մոտիվացված: Նրանք ունեն 4 միավոր ու պայքարում են «Այաքսի» հետ: Եթե նրանք նույնիսկ չհաղթեն մեզ, կարող են հավաքել 10 միավոր ու անցնել մյուս փուլ: Վաղվա խաղը նրանց համար կյանքի կամ մահվան խաղ չի լինի, բայց մենք այնուամենայնիվ պատրաստ ենք դժվար խաղի, քանի որ «Ռեալի» դեմ խաղալը մոտիվացնում է բոլորին»:
«Երբ այսքան շատ հաջորդական խաղեր ես անցկացնում, լավ է ռոտացնել հարձակման գիծը: Ներկա պահին Բենզեման ու Իգուաինը շատ լավ մարզավիճակում են, ինչը լավ է թե՛ նրանց, թե՛ թիմի համար: Մի օր պետք կլինի ընտրություն կատարել նրանց երկուսի մեջ, ու ես դա կանեմ, դա խնդիր չի: Ես նաև կարող եմ նրանց միասին դաշտ դուրս բերել, և այդ դեպքում մեկը կխաղա եզրում, մեկը՝ կենտրոնում: Թիմը հիմա լավ է խաղում ու գտել է իր բալանսը: Թիմը առաջնայինն է, իսկ նրանք աշխատում են թիմի համար»:
«Մալագայի» հետ խաղից հետո մենք ունեցանք ընդամենը երկու օր, որ պատրաստվեինք «Վիլյառեալի» դեմ խաղին, որից հետո էլ ունեցանք կրկին երկու օր «Սոսյեդադի» հետ խաղին նախապատրաստվելու համար: Երկուշաբթի մենք մարզվեցինք թեթև գրաֆիկով, իսկ միայն այսօր՝ ծանրաբեռնված: Մեծ տարբերություն կա երկու կամ երեք օր հանգիստ ունենալու միջև: Վաղը իմ թիմը կլինի օպտիմալ մարզավիճակում»:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև